Սովը (վեպ)

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Hunger first edition.jpg

«Սովը» (նորվ.՝ Sult), նորվեգացի գրող Կնուտ Համսունի վեպը[1]:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Անտանելի է մտածել, որ մեկը թիկունքից հետևում է քեզ:
  • Սեփական բանականությունից մարդուն օգտվելու համար անհրաժեշտ է ինքնավստահություն ու հանգիստ:
  • Հիշողությանս մեջ հառնեցին մանկության տարիների պատառիկներ, ականջներիս մեջ հնչեց աստվածաշնչյան մեղմաձայն մի երգ, ու ես ինձ ու ինձ խոսելով՝ գլուխս հեգնանքով մի կողմ թեքեցի։ Ինչու՞ եմ հոգ տարել՝ մտածելով, թե ինչ եմ ուտելու, ինչ եմ խմելու և ինչով եմ ծածկելու այս անցավոր, հողանյութ մարմինս։ Մի՞թե իմ երկնային հայրը չի հոգացել ինձ համար, ինչպես երկնքի հավքերի համար, և հենց նվաստիս մատնացույց անելով՝ ողորմածություն չի արել։ Աստծո մատը շոշափեց իմ մարմինը և զգուշավոր, հազիվ նկատելի դիպավ ու խառնեց նյարդերս։ Ապա մատը ետ քաշեց, և ահա նրա մատից կախված են իմ նյարդալարերը: Նրա մատից, Աստծո մատից մի բաց անցք մնաց ու մի վերք ուղեղիս մեջ՝ նրա մատնահետքով: Բայց հետո Աստված ինձ հանգիստ թողեց, այլևս չհիշեց, և ոչ մի չար բան այլևս չպատահեց ինձ: Նա թողեց ինձ խաղաղությամբ և թողեց բաց վերքով: Էլ ոչ մի չարիք չհասավ Աստծուց, որ արարիչն է ամենայնի հավիտյանս հավիտենից…
  • Գիտակցությունը, որ մնացել եմ ազնիվ, իրավունք էր տալիս գլուխս բարձր պահել: Ես լի էի այն սքանչելի զգացումով, որ ամուր կամք ունեմ: Ես մի ճերմակ փորոս էի մարդկային այդ գորշ ծովում, ուր շուրջբոլորը բեկորներ էին լողում:
  • Հիմարի մեկն ես, երբեք ձևացնել չես սովորի:
  • Միևնույն չէ՞, թե երբ կկատարվի անխուսափելին, մի օր շուտ, մի օր ուշ:
  • Սովից մարդ կարող է սատանա, կենդանի հրեշ դառնալ:
  • Ես նաև պիտի գնահատել իմանամ:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Համսուն, Քնյութ (1995) (in hy). Սով: Վեպ. Ապոլոն. ISBN 9785807910189. 

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սովը հոդվածը նաև Վիքիպեդիայում: