Jump to content

Սեմուել Սմայլս

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սէմուել Սմայլսից)
Սեմուել Սմայլսը

Սեմուել Սմայլս (անգլ.՝ Samuel Smiles, դեկտեմբերի 23, 1812 — ապրիլի 16, 1904), շոտլանդացի գրող և բարեփոխիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Աշխատանքը մեր գոյության օրենքն է, մարդկանց ու ազգերի առաջ տանող ամենամեծ սկզբունքը։ Մարդկանց մեծամասության համար աշխատանքը անհրաժեշտ մի բան է, որից կախված է նրա կյանքը։ Այսպես թե այնպես բոլորս էլ պարտավոր ենք աշխատել, որպեսզի արժանավայել կյանք վարենք[1]։
  • Աշխատանքը կարող է լինել մի ծանր բեռ ու պատուհաս, սակայն փառք ու պատիվ բերել մեզ։ Առանց աշխատանքի ոչինչ չի կարելի ստեղծել։ Մեր մեջ եղած ամեն ազնիվ ու լավ բան ստեղծվում է աշխատանքով։ Եթե աշխատանքը ոչնչացվեր, բարոյական մահ կհասներ մարդկությանը[2]։
  • Աշխատանքը կարգապահության վարժեցնող մի միջոց լինելով, կարող է բնավորության կրթիչների շարքը դասվել։ Աշխատանքը եթե անմիջական մի արդյունք էլ չտա, ավելի օգտակար է, քան դատարկությունը, քանի որ մարզում է մեր ձեռքերը, մեր միտքը, ուրեմն և մեզ՝ մարզում, պատրաստում է մի արգասավոր գործի համար։ Աշխատանքի սովորությունը վարժեցնում է կարգապահության, ստիպուն է խնայել ժամանակը և իմաստաբար բաժանել այն[2]։
  • Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ։ Աշխատասեր ու ջանասեր լինել երիտասարդ հասակում՝ նշանակում է ձեռք բերել հաստատուն բնավորություն, որը նշանակում է հարատև ուշադրության և տոկունության համար անհրաժեշտ հատկություն և կամքի կորով։ Իսկ դրանցով կարելի է հաղթահարել ամեն ինչ[3]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 63. 
  2. 2,0 2,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 64. 
  3. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 65.