Jump to content

Սերո Խանզադյան

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սերօ Խանզատեանից)
Սերո Խանզադյանը

Սերո Խանզադյան (նոյեմբերի 20, 1916 — հունիսի 26, 1998), հայ անվանի գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բարբառը գանձ է, որմէ է որ իսկական գրականութիւնը կը քաղէ լեզուական շատ գոյներ, կը ստանա զգալի համ ու հոտ։ Բարբառի մէջ պահպանուած են մեր դասական լեզուի՝ գրաբարի շատ գանձեր։ Բարբառը պէտք է լաւ խախալել՝ օգտագործելէ առաջ, որպէսզի որոմները զտուին մաքուր, բնիկ հատիկներւն[1]։
  • Կասկածը օձն է, մինչև չկծի՝ չի հանդարտի[2]։
  • Պատմությունն օգնում է մարդուն որպեսզի իր կյանքն ավելի իմաստալից ու գեղեցիկ դարձնի[3]։
  • Մոռանալ անցյալը՝սեփական կենսագրության կորուստ է նշանակում[4]։
  • Այն ազգը որ մոռանում է իր կենսագրությունը, հեռու է քաղաքակիրթ լինելուց[3]։
  • Պատմությունը կյանք է՝ հարափոփոխ և ոչ երբեք քարացած[3]։
  • Պատմությունն էլ ժամանակի նման անսպառ է[3]։

Քաղվածքներ Սերո Խանզադյանի մասին

[խմբագրել]
  • Հայաստանի մեծ գրող Սերո Խանզադյանը և՛ վիթխարի տաղանդ ունի, և՛ կյանքի հարուստ փորձ։ Նա իր ժողովրդի իսկական զավակն է և մեր հայրենիքի ժողովուրդների բարեկամության հավատարիմ զինվորը։
Սերո Խանզադյանն այսօր կանգնած է մեր բազմազգ գրականության խոշորագույն վարպետների շարքում, բայց որպես գրող նա ձևավորվել է պատերազմի քուրայում[5]։
Միխայիլ Դուդին
  • Սերո Խանզադյանը մեր այսօրվա ամենաժողովրդային գրողն է։ Նրա պատմական և ժամանակակից վեպերի, վիպակների, պատմվածքների, ակնարկների հերոսը ժողովուրդն է, հայ ժողովուրդը՝ բոլոր խավերի, տարիքների, մասնագիտությունների, բնավորությունների կրողներով։ Նրա ստեղծագործության տարերքը պատմությունն է։ Նույնիսկ նրա ժամանակակից վեպերը պատմականի տպավորություն են թողնում, որովհետև հեղինակը կյանքին մոտենում է իբրև պատմություն, իբրև ընթացք, իբրև ժողովրդի անընդմեջ մաքառման պրոցես[5]։
Հրաչյա Հովհաննիսյան
  • Խանզադյանը գալիս է զանգեզուրյան վեհանիստ լեռներից, գալիս է պարզ և հստակ, ինչպես անձեռագործ բնությունը, գալիս է հյուրասեր շինականի պես անսեթևեթ, դարերից ժառանգած ներքին իմաստնությամբ։
Այո, ամեն մի իսկական՝ գրող է այնքանով, որքանով պատգամախոսում է իր ժամանակը։ Կապված է իր ժողովրդին, որքանով արտահայտում է նրա պատմությունն ու ոգին, որքանով պատգամախոսում է իր ժամանակը։
Եվ այդպիսին է Խանզադյան գրողը, քաղաքացին, հրապարակախոսը[5]։
  • ...Ես գրում եմ ստեղծագործական ջահելություն ապրող գրողի մասին, որն ամբողջապես ներծծված է ժողովրդական բառ ու բանով, նրա ոգու արտահայտության թրթիռներով, մտածելակերպով, պատմվածքներով, հին-հին զրույցներով, կենսատար բարությամբ ու հումորով։ Հաճախ ինձ թվում է, թե նա հին, գունագեղ կարպետ է՝ ազգային նախշազարդերի հորինվածքով։ Նա գրական անընդմեջ ընթացքով կամրջվում է մեր գրականության դասական ավանդներին[5]։
Ռաֆայել Արամյան
  • Սերո Խանզադյանը հանճարեղ գրող չէ միայն։
Նրա երկրորդ կոչումը ՀԱՅՐԵՆԱԳԵՏԻ կոչումն է, ալիշանյան շնչի և լայն իմացություններիտեր հայրենագետի։ Սերո Խանզադյանը կարող է անսխալ ներկայացնել Հայաստանի հողի ամեն մի պատառի, ամեն մի անկյունի պատմությունը, լեգենդը, հեքիաթը։ Նա կարող է պատմել հայոց ամեն մի օջախի ծննդաբանությունը՝ տոհմական նախնիներից մինչև նորդարյա շառավիղները։ Պատմական ճարտարապետական յուրաքանչյուր հուշարձանի հետ՝ խաչքարից մինչև նշանավոր տաճարներն ու ամրոցները, նա կարող է խոսք ու զրույց բացել ժամանակի իրազեկությամբ, ականատեսի վստահությամբ։ Սերո Խանզադյանը խոսում է ժամանակների հետ[6]։
Սուրեն Աղաբաբյան

Տես նաև

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. (սեպտեմբեր-հոկտեմբեր 2009). «Մտքեր». Քաջ Նազար 39 (287-288): 7.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Սերո Խանզադյան, Հայրենապատում, Երևան, 1980թ, 480 էջ։
  4. Սերո Խանզադյան, Հայրենապատում, Երևան, 1980թ, 480 էջ
  5. 5,0 5,1 5,2 5,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 134:
  6. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 135:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սերո Խանզադյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: