Jump to content

Սարգիս Հովսեփյան

Վիքիքաղվածք-ից

Սարգիս Հովսեփյան (հունիսի 24, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ինձ հուզում են մարդկանց սոցիալական խնդիրները, մեր երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը, համաշխարհային քաղաքական, մշակութային, գաղափարական միտումները։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չեմ հավատում ապաքաղաքական արվեստի գոյության հնարավորությանը, եթե անգամ այն ստեղծվել է ոչ քաղաքական մոտիվներով, և եթե նույնիսկ քաղաքականությունն այնտեղ ընդհանրապես չի նկատվում. լինի դա երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, կինո կամ գրականություն[1]։
  • Արվեստն ու մասնավորապես գրականությունը, ինքնին բազմաշերտ երևույթներ են, և ընթերցողն, իհարկե, իր հետաքրքրություններից, գիտելիքներից ու նախընտրություններից ելնելով՝ կարող է տեքստի մեջ հետևել սյուժեին, ոճին կամ մեկ այլ բանի, բայց որևէ միջավայր նկարագրված, ֆիքսված ստեղծագործության մեջ միշտ ներկայացնում է կոնկրետ հասարակական հասարակարգի համակեցության ձևեր կամ դրանց տեսլական…[1]:
  • Մնում եմ իմ համոզմունքին, որ ապաքաղաքական ոչինչ չկա… Այլ բան է, թե քաղաքականությունն ինչպես է առկա կոնկրետ ստեղծագործության մեջ, նկատի ունեմ՝ արդյո՞ք այն իրենով չի փոխարինել արվեստին…[1]:
  • Հայաստանում ապրողներս պիտի հասկանանք, որ միայն մի ճանապարհ գոյություն ունի՝ ստեղծել ամուր պետականություն, որը կարող է առավելագույնս պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունը, հաշվի առնելով մեր ռազմատենչ հարևաններին, պետք է դադարել էթնիկ կամ կրոնական համայնք լինել սեփական երկրում։ Դա անշուշտ հեշտ չի լինի, կուղեկցվի հուսահատություններով ու խոչընդոտներով, հաճախ էլ մեր կարծրացած պատկերացումները հաղթահարելու բարդություններով։ Դա միակ ու հնարավոր տարբերակն է»[1]։
  • Քաղաքացիական անհնազանդությունը դարձել է անհրաժեշտություն, երբ օրինականության ու արդար կառավարման համար պատասխանատու պետական ինստիտուտները բոլորովին չեն բավարարում հասարակության հիմնավոր ակնկալիքները, երբ դրական փոփոխության որևէ հնարավորություն չի մնացել, քաղաքացին ի՞նչ պետք է անի։ Իմ դիրքորոշումը միանշանակ է, գուցե որոշ կոնկրետ արարքներ անընդունելի լինեն, բայց, ընդհանուր առմամբ, քաղաքացիների ակտիվությունը ողջունելի է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սարգիս Հովսեփյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: