Jump to content

Ինքնատիրապետում

Վիքիքաղվածք-ից

Ինքնատիրապետում, ինքնավերահսկողության ձևերից մեկը, բարոյական հատկություն, որն արտահայտվում է մարդու հոգեկանի զգայական կողմը (զգացումներ, էմոցիաներ, ցանկություններ, սովորություններ, հակումներ) և իր գործունեությունը գիտակցաբար իր առջև դրված խնդիրների լուծմանը և մարդկային համակեցության պահանջներին ենթարկելու ընդունակության ու սովորության մեջ[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բոլոր հաղթանակներն սկսվում են ինքն իր նկատմամբ հաղթանակով[2]։
Լ. Մ. Լեոնով
  • Իսկական մեծությունը ինքն իրեն տիրապետելու մեջ է։
Լաֆոնտեն
  • Երկրային տիրապետումներից ամենաբարձրագույնը ինքնատիրապետումն է։
Ջ. Պրենտիս
  • Չկա նրանից ավելի ուժեղ, ով կարողանում է հաղթել ինքն իրեն։
Հ. Բիչեր
  • Արիությունը ոչ ձեռքի ուժի մեջ է և ոչ էլ սուսերին տիրապետելու արվեստի. արիությունը իրեն տիրապետելու և արդարացի լինելու մեջ է։
Սաադի
  • Ինքնատիրապետումը, ինչպես և բոլոր հատկությունները, զարգանում է վարժությունների միջոցով։ Ով ցանկանում է հասուն տարիքում կառավարել կրքերը, նա այդ բանին պետք է սովորի պատանեկության տարիներին։
Հերբերտ Սպենսեր
  • Հոտի մեջ ուժեղ փղեր կարող են շատ լինել, և այնուամենայնիվ նրանք ոչ մի բանով ավելի լավը չեն լինի, այծերի հոտից, եթե կորցնեն ինքնատիրապետումը։
Դ. Մուքերջի
  • Բազմաթիվ հանդարտ գետեր սկիզբ են առնում աղմկալի ջրվեժներով, բայց ոչ մեկը չի թռչկոտում ու չի փրփրում մինչև բուն ծովը։ Սակայն այդ հանդարտությունը հաճախ մեծ, թեկուզև թաքնված ուժի հատկանիշ է. զգացմունքների ու մտքերի լռությունն ու խորությունը թույլ չեն տալիս կատաղի պոռթկումներ։
Միխայիլ Լերմոնտով

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Բարոյագիտական բառարան, Երևան, 1985 թ., էջ 169
  2. Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։