Պավել Զագրեբելնի
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/%D0%91%D0%B0%D0%B9%D0%BA%D0%BE%D0%B2%D0%BE_%D0%BA%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B1%D0%B8%D1%89%D0%B5_%D0%97%D0%B0%D0%B3%D1%80%D0%B5%D0%B1%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9.jpg/220px-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BA%D0%BE%D0%B2%D0%BE_%D0%BA%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B1%D0%B8%D1%89%D0%B5_%D0%97%D0%B0%D0%B3%D1%80%D0%B5%D0%B1%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9.jpg)
Պավել Զագրեբելնի (ուկր.՝ Загребельний Павло Архипович, օգոստոսի 25, 1924 - փետրվարի 3, 2009), ուկրաինացի գրող։ Ուկրաինայի հերոս։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1980)։ Շևչենկոյի մրցանակի դափնեկիր։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամեն վայրկյան, անցնելով, դառնում է հիշողություն, անցյալի դաժան թագավորությունում հիշողությունները մեռնում են ապրված ժամանակի պես, բայց այդ մահացման մեջ մի բարձր ու վերին իմաստ կա` միայն այդ կերպ է մոռացումից փրկվում այն, ինչը պիտի ուղեկցի մեզ ամբողջ կյանքում։ Անցյալիդ անջնջելի ուղեցույցների նման հիշողության հորիզոններում կանգնած են դեպքերը, հուշերը, արարքներն ու իրադարձությունները, և դեռ հայտնի չէ, այդ նրանք չե՞ն, որ սատարում են քեզ` քո ամենօրյա գործերում, նրանցից չէ՞, որ մեզ համար սկիզբ են առնում ամենաբարձր հիացմունքներն ու ամենատառապագին ցավերը, իսկ թե այդպես է, ապա մի՞թե մենք այդ ուրախությունով չենք փրկում մեզ քարթուանալուց և անտարբերությունից և արդյոք առավել մաքրասիրտ չե՞նք դառնում կյանքի երկու ափերի միջև[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977