Որ չկորչես թաղամասում

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

«Որ չկորչես թաղամասում» (ֆր.՝ Pour que tu ne te perdes pas dans le quartier), ֆրանսիացի գրող, կինոսցենարիստ Պատրիկ Մոդիանոյի վեպը, որ գրվել է 2014 թվականին:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Օրերից մի օր մենք ի վերջո մոռանում ենք մեր կյանքի անախորժ կամ էլ չափից դուրս ցավագին մանրամասները: Բավական է մեջքի վրա պառկած լողալ մակերևույթով ու փակ աչքերով օրորվել անհատակ ջրերի երեսին:
  • Շատ տարիներ անց փորձում ես գտնել մի շարք հանելուկների լուծումը, որ ժամանակին հանելուկ չէին, ուզում ես վերծանել կիսով չափ ջնջված գրերը հնագույն մի լեզվի, որի այբուբենն անգամ չգիտես:
  • Ինչո՞ւ մարդկանց, որոնց գոյության մասին չէիք էլ կասկածում, որոնց հանդիպում եք կյանքում մի անգամ ու այլևս չեք տեսնի, վիճակված է, ասես ետնաբեմից, այդքան կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:
  • Ինչ տարօրինակ ճանապարհ պետք է անցնեի` քեզ հասնելու համար:
  • Մանկության հիշողությունները հաճախ աննշան մանրամասներ են, որ հառնում են անէությունից:
  • Աղետի ու բարոյալքման ժամանակներում, եթե չես ուզում հավասարակշռությունդ կորցնել ու գլորվել ներքև, միակ ելքը որևէ հաստատուն կետ գտնելն է:

Աղբյուրներ[խմբագրել]