Շմավոն Շմավոնյան
Շմավոն Ռաֆիկի Շմավոնյան (փետրվարի 22, 1953, Վերին Արտաշատ), հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2011)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Յուրաքանչյուրն իր հողի վրա պետք է ապրի, իր ժողովրդի հետ, պետք է սնի իր արմատները։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ գյուղը, որն զգայական խորը նրբերագներ է հաղորդում, օգնում է մարդակազմությանը։ Բնակավայրի ազդեցությամբ է, որ տեսնում ես քո հայրենի բնության անաղարտությունն ու մաքրությունը, քո երկիրը, քո հայրենիքը և այդ ամենի մեջ` քո սերը նրանց նկատմամբ[1]։
- Արվեստը սահմաներ չունի։ Այն հոգևոր աշխարհի արտացոլանքն է։ Ուզում եմ, որ մադիկ իմ նկարներին նայելով` տեսնեն այնտեղից բխող էներգիան։ Նկարները կախված են ոչ թե լոկ նայելու համար, այլև ներքին ուժ փոխանցելու[2]։
Մեջբերումներ Շմավոն Շմավոնյանի մասին
[խմբագրել]«Շմավոնյանի նկարներին նայելով` տեսնում ենք իմպրեսիոնիզմի, նաև Մարկ Շագալի ազդեցության արտացոլանք։
Նա այս ոճը ստեղծում է օգտագործելով իր ներկապնակի վառ գույները, և վրձնի կախարդական բծերը ստեղծում են մեզ ճանաչելի թեմաներ։ Նրա կտավների թեմաներից են հայրենի բնաշխարհը, ժողովրդական տոները՝ ազգային տարազներով աղջիկների պարը։ Շմավոնյանը սիրում է իր ներկապնակը և միաժամանակ աշխատում է մի քանի կտավի վրա։ Նա համոզված է, որ իր վրձնի տեխնիկան կդառնա ճանաչված և ընդունելի ոճ։
Իր անցած ուղով՝ Շմավոնյանը Սարյանի հետևորդն է»[3]։
Ջուդի Սեկլեր
«Շմավոն Շմավոնյանը հպարտորեն կանգնած է «Արվեստի ցերեկույթի» ժամանակ բացված իր կտավի մոտ, որը նվիրատվություն է Գլենդելի Մեմորիալ առողջապահական հիմնադրամին։ Շմավոնյանը ստանձնել էր ստեղծելու այս կտավն անցած աշնանը։
Կտավը կկախվի կրիտիկական թերապիայի բաժանմունքի դիմաց։
Մենք ցանկացանք այնպիսի մի կտավ, որը մարդկանց դժվար իրավիճակներում հանգստություն և խաղաղություն կբերի։
Սիրտս բաբախեց և աչքերս արցունքով լցվեցին, երբ առաջին անգամ տեսա այս կտավը»[4]։
Ջոյս Ռուդոլֆ
Ծանոթագրություններ
[խմբագրել]