Շիմոն Պերես
Արտաքին տեսք
Շիմոն Պերես (եբր.՝ שמעון פרס, լեհ.՝ Szymon Perski , ի ծնե Սիմոն Պերսկի, 1923, Վիշնևա - 2016, Իսրայել), լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ, Իսրայելի 9-րդ նախագահը՝ 2007-2014 թթ.։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երազեք մեծի՛ մասին։ Որքան մեծ լինի ձեր երազանքը, այնքան ավելի մեծ բաների դուք կհասնեք[1]։
- Ծույլ մի՛ եղեք։ Դուք ավելին ունեք, քան երկիրը կարող է առաջարկել ձեզ։ Դուք կարող եք արտադրել բաներ, որոնք տրված չեն ձեզ։ Սա դաս է բոլորի համար[1]։
- Բոլոր մարդիկ մեծ ներուժ ունեն։ Բայց բոլորը մի փոքր ծույլ են։ Եթե ցանկանում եք հասնել ինչ-որ բանի, պետք է աշխատեք։ Ոչինչ երկնքից չի ընկնում[1]։
- Ես արդեն 90 տարեկան եմ և երբեք արձակուրդ չեմ վերցրել։ Ինձ ասում են. «Դու ի՞նչ է, ցնդե՞լ ես։ Ինչպե՞ս ես հանգստանում»։ Իսկ ես նախընտրում եմ աշխատել[1]։ Աշխատանքից ես հաճույք եմ ստանում։ Մի՛ եղեք վատատեսներ. դա նույնպես ժամանակի դատարկ վատնում է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են[1]։
- Գիտությունը սահմաններ և սահմանափակումներ չունի[1]։
- Մի՛ փորձեք լուծել անցյալի խնդիրները։ Ես չգիտեմ, թե արդյոք հնարավո՞ր է դա։ Անցյալը ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում։ Պարզապես ուսումնասիրեք այն, որ կարողանաք չկրկնել հին սխալները։ Անցյալում չկա ո՛չ ապագա, ո՛չ հույս[1]։
- Պատմաբանները թագավորների ազդարարներն էին և իշխանավորներին ասում էին այն, ինչ վերջիններս ցանկանում էին լսել[1]։