Հենրի Թորո

Վիքիքաղվածք-ից
Հենրի Դեյվիդ Թորո. 1856թ.

Հենրի Դեյվիդ Թորոն (անգլերեն՝ Henry David Thoreau) (հուլիսի 12, 1817 - մայիսի 6, 1862) ամերիկացի գրող, բանաստեղծ, բնագետ, զարգացման քննադատ, պատմաբան, և փիլիսոփա է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Նախապաշարումներից հրաժարվելը երբեք ուշ չէ:[1]
  • Այն իշխանությունն է լավը, որն ամենակարճն է իշխում:[2]
  • Իշխանությունն ինքնին, լոկ մարդկանց կողմից իրենց կամքը կատարելու համար ընտրված միջոց է, որը հավասարապես հակված է խաբելու իր հրամանով գործող մարդկանց և խաբվելու նրանց կողմից:[2]
  • Քչերը՝ հերոսները, հայրենասերները, մարտիրոսները և ճշմարիտ բարենորոգիչներն են միայն, որ խղճով են ծառայում պետությանը և հաճախ անհրաժեշտության դեպքում ընդդիմանում են իշխանության խախտումներին, ահա թե ինչու հաճախ նրանց պետության թշնամիներ են համարում:[2]
  • Ես հեռացա անտառ, որ ապրեմ գիտակից կյանքով, հաշվի նստելու համար միայն կենսական կարևորագույն իրողությունների հետ, փորձելու ինչ-որ բան սովորել կյանքից, որպեսզի իմ վախճանին չպարզվեր, որ ես բնավ չեմ ապրել...[3]
  • Ժամանակը գետ է, որի մեջ ես նետում եմ իմ կարթը, ես ջուր եմ խմում նրա միջից և միևնույն ժամանակ նկատում եմ ավազով ծածկված հատակը և համոզվում, որ այն ծանծաղ է:[3]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 280։ 
  2. 2,0 2,1 2,2 (2013) Վարդան Ասլանյան՝ «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» (թարգմ.)։ Փիլոթեոս բլոգ։ 
  3. 3,0 3,1 (2013) Վարդան Ասլանյան՝ «Ուոլդեն կամ կյանքն անտառում» (թարգմ.)։ Փիլոթեոս բլոգ։