Jump to content

Նաղաշ Հովնաթան

Վիքիքաղվածք-ից

Նաղաշ Հովնաթան (1661 — 1722), հայ անվանի բանաստեղծ, աշուղ և նկարիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Շատ կարդացողներ կան, որոնք խելքից թեթև են,
    Քեզ կասեն մածունն սպիտակ չէ։
    Իսկ երբ ցույց տաս, կասեն այս մարդը խև է,
    Թշնամի կդառնան ու բամբասանք կանեն[1]։
  • Չկարդացող մարդը խավար է ու կույր,
    Կարդացողի միտքն է պայծառ և սուր[2]։
  • Գիտությունը չարիքի սանձն է[3]։
  • Լավ է ընդ իմաստնոց միշտ քաղցած մնալ, քան ընդ տգիտաց ուտել ու ցնծալ[4]։
  • Վաղը չգիտես, թե ինչ կլինի,
Մարդուս կյանքը վայրի ծաղկի կնմանվի,
Որն այսօր բացվել է, վաղը կթառամի[5]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 136.
  2. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 137.
  3. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 127.
  4. ↑ Հանրագիտակ օրացույց, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1990
  5. ↑ Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նաղաշ Հովնաթան հոդվածը նաև Վիքիպեդիայում:
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝