Jump to content

Մհեր Մկրտչյան

Վիքիքաղվածք-ից

Մհեր Մուշեղի Մկրտչյան (հուլիսի 4, 1930, Գյումրի - դեկտեմբերի 29, 1993, Երևան), հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում ե մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր[1]։
  • Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ[1]։
  • Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է[1]։
  • Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հասկանում[1]։
  • Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի[1]։
  • Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում[1]։
  • Կինոն ի՞նչ, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ, տունդ։ Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն[1]։
  • Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց[1]։
  • Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով, վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին[1]։

Մհեր Մկրտչյանի մասին

[խմբագրել]
  • Մհեր Մկրտչյան երևույթը ինձ համար պատուհան է դեպի ժողովրդի արմատը, միջոց` հասկանալու նրա շաղախի կազմությունը... Մհերի կերպարն իր կենսունակությամբ, տաղանդի ուժով ծլարձակել, վեր է մղվել շերտադասվածքի միջից` որպես հայ ժողովրդի նախագոյ դրսևում. ահա, ես եմ` անփոփոխ ու հավերժական հայի տեսակը։
Աղասի Այվազյան
  • Տարիներ շարունակ նա իր հոգու ամենախորունկ ծալքերում իրեն պահեց իր ահռելի տառապանքը ու մեզ տվեց ծիծաղ, խնդություն, իր ձիրքերի լույսը վայելելու անսահման երջանկություն։
Սիլվա Կապուտիկյան
  • Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնհարվել։
Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ։
Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին։ Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր։
Սոս Սարգսյան
  • Նրա կարողությունների ներկապանակը, շնհորքի ամպլիտուդան շատ մեծ էր` ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը։ Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս։ Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց։ Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում։ Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը։
Խորեն Աբրահամյան
  • Երբ ինչ-որ կտոր պետք է նկարահանվեր, եթե պատրաստ չէր, սպանեիր էլ, չէր նկարվի, որովհետև ինքը «խալտուրա» ասած բառից զզվում էր։

Ասում էր . «Դերն ինձ համար մուկ է։ Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»։ Հայերենում ինձ համար չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին։ Ինքն ապրում էր իր հոր կենսագրությունով, իր մոր կենսագրությունով, ապրում էր Մուշով, ապրում էր Վանով, Վանա լճով, ապրում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով։

Ալբերտ Մկրտչյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մհեր Մկրտչյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: