Մկրտիչ Խրիմյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Խրիմյան Հայրիկը

Մկրտիչ Վանեցի Խրիմյան կամ Խրիմյան Հայրիկ (ապրիլի 4, 1820 — հոկտեմբերի 29, 1907), Հայ առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Սիրեցէ՛ք անարատ Մայր Ս. Կաթողիկէ եկեղեցին։ Եկեղեցւոյ հետ սիրեցէ՛ք ու հաստատուն պահեցէ՛ք ձեր Մայրենի լեզուն, այն երկնապարգև լեզուն, որով խոսեցան եւ լացին ձեր հայրերն ու մայրերը իրենց հայրենիքին մեջ եւ իրենց եկեղեցվոյ մեջ. նոյնը եւ սրբութեամբ աւանդեցէ՛ք ձեր որդիներուն եւ ժառանգորդներուն միշտ անմոռաց պահել զայն[1]։
  • Հայր, առաւել արժան էր քեզ ոչ զօաարին քնար հարկանել...
    Եւ դու ի յԱյրարատ առ դրախտին երանի թէ
    Նստէիր, նուագէիր զարարատեան գեղեցկութիւն։
  • Խրիմյանի առաջին քերթվածքի հանկերգը[2]
  • Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը։ Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք։
  • Ըստ Կոմիտասի, ի պատասխան գերմանացի մի հնախույզի, Էջմիածնում[2]

Մկրտիչ Խրիմյանի մասին[խմբագրել]

  • Գայ Մասեաց սարէն, նա ձախն ու աջը
    Մովսէսի քընարն՝ Ղևոնդի խաչը,
    Աստղի մի նայուածք, քընարի մը ձայն,
    Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն.
    Դեռ չը ճանչցա՞ք զայն, ճակա'տք վշտակո,
    Հրեշտա'կն է Հայոց։
  • Եվ նրա ազնիվ ճգանց փոխարեն
    Տգետը փշյա պսակ է հյուսում.
    Իսկ նա լի հուսով յուր սերմն է ցանում
    Եվ ապագայում հունձքի սպասում։
  • Կրթության և զարգացման եռանդը, որ արդ կերևա Հայաստանի մեջ, հայք կը պարտին մեծ մասամբ եռանդուն առաքյալ, հայրենասեր և քաջ գրող Մ. Խրիմյանի։
  • Խրիմյանի կյանքն ու տիպարը ստվար հատորի մը նյութ կրնան կազմել, և այդ հատորը օր մը պիտի գրվի անշուշտ և պիտի ամփոփե ամենայն մանրամասնությամբ՝ այդ եզական դեմքին բոլոր գծերը,— և թերություննե՛րն ալ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 65. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Արշակ Մադոյան, Հակոբ Պետրոսյան։ Գաղափարի և ազատության ջահակիրը։ Վերստացված է՝ 2011-04-13։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խրիմյան Հայրիկ հոդվածը նաև Վիքիպեդիայում: