Մարիետա Շահինյան
Jump to navigation
Jump to search
Մարիետա Սերգեյի Շահինյան (մարտի 21 (ապրիլի 2), 1888, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ռուսագիր գրող, բանասեր, հրապարակախոս, թարգմանիչ:
Քաղվածքներ[խմբագրել]
- Միտքը հանգստանում է, երբ աշխատացնում ես: Հոգնեցնում ու ջղայնացնում է ամեն տեսակ փաստերի շնչակտուր հայեցողությունը[1]:
- Եթե աշխատանքը պարտավորություն է, և այն էլ ծանր, ու դեռ volens-nolens, ապա այդպիսի հիմքի վրա ոչինչ չես կառուցի[1]:
- Մեխանիկան չէ միայն ստեղծագործությունը, և աշխատանքը պետք է լինի ստեղծագործական: Ստեղծագործական աշխատանքը չի հոգնեցնում, չի բռնանում, դա լուծ չէ, այլ երջանկություն[1]:
- Ստեղծագործական աշխատանքի ունակությունից զուրկ են միայն բթամիտ ապուշները[1]:
- Անարյուն հեղափոխություններ չեն լինում[1]:
- Իրադարձություններն ընթանում են իրենց հունով, և արգելակել դրանք անհնար է[1]:
- Հնարավոր չէ մոր որովայնում բնությամբ սահմանվածից ավելի պահել երեխային՝ թեկուզ և նա ստիպված լինի ծննդաբերել ամեն տեսակ կուլտուրական ու այլ կարգի պայմաններից դուրս, սայլի մեջ կամ տափաստանում[1]:
- Փոքր է աշխարհը, ու եզակի է կյանքը, որ թանկ է ամենքին[1]:
- Մարդիկ իրենց կյանքն ապրում են ժամանակի կարճ պարանի վրա, որ տրված է նրանց ձեռքը[1]:
- Երբեմն մարդ շնչահեղձ է լինում իր ապրած կյանքից այս նեղվածք աշխարհում[1]:
- Ապագայի մարդը պետք է թռչի, լողա, մեքենա նստի և ոչ թե մնա մի տեղում ու բարիք կուտակի[1]:
- Ամենալավ բարեկամությունը կռվով է սկսվում[1]:
- Մարդու ամենաթույլ կողմը ավարտելու անկարողությունն է[1]:
- Փնտրել նրան, ում կարելի է ճշմարտություն ասել՝ պասիվ գործ է: Բոլորին ճշմարտությունն ասել՝ պասիվ գործ է: Առաջինն ամրապնդում է բնավորությունը, իսկ երկրորդը կարող է նաև կործանել[1]:
- Բավական է ամենակարճ ժամանակով փոխել մարդու գործունեության ոլորտը, որպեսզի նա ամիջապես փոխի նկարագիրը, ամենակայուն իրերն անգամ ավելի դիմացկուն չեն, քան փոշու շերտը քամու դիմաց[1]:
- Միայն նոր կրոնն է պատերազմ հայտարարում հնին: Բառը միայն կողպեքով փակված դուռ է: Էությունը ոչ փականի մեջ է և ոչ նույնիսկ դռան, այլ նրա, ուր մենք մտնում ենք դռան միջով[1]:
- Ծեր մարդիկ կյանքը գիտեն[1]:
- Ճանաչել որևէ երկիր, նշանակում է կարողանալ փակ աչքերով պատկերացնել այն՝ ամբողջության մեջ, տարածականորեն ու տեսանելի, իր աշխարհագրությամբ և գեղապատկերով, առանձին մասերով և ուրվագծերով[1]:
- Ով ձի է վարել, գիտե նրա սովորությունը. գետի ջրելատեղ մտնելով, կանգնում է մյուս ձիուց ավելի վեր, որպեսզի մաքուր ջուր խմի[1]:
- Հասարակարգերը ծերանում են՝ փոխարինվելով նորերով, իսկ մշակույթը շարունակում է ապրել այնպես, ինչպես չի հնանում Հոմերոսը մարդկության ընկալումների մեջ[1]: