Հրանտ Մաթևոսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Հրանտ Մաթեվոսյանից)
Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվարի 12 (անձնագրով՝ մարտի 3[1]), 1935, գյուղ Ահնիձոր (Թումանյանի շրջան), ՀԽՍՀ — դեկտեմբերի 19, 2002, Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր և կինոսցենարիստ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան[2]։
- Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…
- ...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել[3]։
- Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում...
- Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։ Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում։ Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
- Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
- Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան... ոչ էլ այնքան դառը, որ թքեն[4]։
Քաղվածքներ Հրանտ Մաթևոսյանի մասին
[խմբագրել]- Հրանտ Մաթևոսյանի առաջին իսկ տողերից զգացվում է բնաշխարհը ճանաչող, բնաշխարհին կապված և նրա հյութերով հարուստ գրողի ներկայությունը։ Փողկապավոր գյուղերգակ չէ Մաթևոսյանը, Ալխոն և գյուղն իր բնանկարներով նրա մեջ են, ինքն էլ իր հոգեբանությամբ և աշխարհատեսությամբ մի գյուղ է ու բնանկար, մի... Ալխո։
- Մաթևոսյանն իր հերոսների աչքերով է դիտում երևույթները և «արձանագրում»[5]։
- Հրանտ Մաթևոսյանի արձակի ծանրության կենտրոնը, հավասարապես բոլոր պատումների «փիլիսոփայական քարը» տիեզերական մեծ կյանքի, գոյության հավերժական հարցերի պատասխանների տենդագին, անընդհատ, անդուլ որոնումն է[5]։
- Հրանտ Մաթևոսյանը խիստ համոզիչ է իր ընդհանրացումներում. ամեն դեպքում նա ելնում է կյանքի խոր ճանաչողությունից. ձգտում է իրականությունը քննել սոցիալական մեկնակետով, փորձում է սոցիալական հնչեղությունն հաղորդել իր պատկերներին[5]։
- Հրանտ Մաթևոսյանը ամենից առաջ զգում է իր ժողովրդին, իր հերոսներին, իր եզերքը։ Բոլոր նյարդերով։ Դրա շնորհիվ էլ նա երևան է գալիս որպես ուժեղ մտածող, արձակին տալիս նաև իմացական ուժ, բնական պատկերներով մեծ մտածումների մեջ քաշում նաև ընթերցողին։
- Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում նրա խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին[5]։
- Հրանտ Մաթևոսյանի բուն ստեղծագործությունը արդեն ժողովրդի մեջ է, լիցքեր է տալու մտորումներին, ինչ-որ ձևով պաշտպանական մթնոլորտ ստեղծում հարվածներ ստացող աշխատանքի, գեղեցկության և երբեմն բետոնի տակ ծածկվող, երբեմն էլ եղծվող եզերքների ու ավանդների շուրջը։ Ես այնտեղ տեսնում եմ մեծ խորհուրդ, քանի որ աշխատանքի ստեղծման, բնության և մարդու գեղեցկության զգացողությունն ու պաշտպանությունն ինքնին սոցիալական, բարոյական ծանրակշիռ երևույթ է, իր էությամբ ունի ժողովրդական ամուր հիմքեր[6]։
Տես նաև
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Հրանտ Մաթեւոյանը կդառնար 75 տարեկան։ A1plus.am։ Վերստացված է՝ փետրվարի 12, 2016 թ.։
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 150. ISBN 99930-2-263-2.
- ↑ «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն». Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 136:
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 136-137։