Jump to content

Հայկական առածներ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Հայկական առածից)

# Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ

«Կարմիր կովը իր կաշին չի փոխի» ասացվածքի պատկերազարդում
«Գնա մեռի, արի սիրեմ» ասացվածքի պատկերազարդում

ցանկ

  • Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։
  • Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։
  • Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։
  • Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։
  • Ամենին մի աչքով է նայում։
  • Անճարը կուտի բանջար։
  • Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան։
  • Աշխարհը մի խոսքի է, ժամանակը ոսկի է։
  • Աչքը ինչ տեսնար, սիրտը չի մոռնար։
  • Առաջ մտածիր, հետո խոսիր։
  • Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի։
  • Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
  • Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
  • Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։
  • Արևն ամպի տակ չի մնա։
  • Աչքը աչքից կամաչի։
  • Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
  • Աշխարհը փալասով ծածկած չի։
  • Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ ապրելը կուզի։
  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
  • Ավազի վրա տուն չեն շինի։
  • Ածան հավը կչկչան կլինի։

ցանկ

  • Բազարի աչքը հանել ես։
  • Բախտը մի անգամ է այցելում։
  • Բարատու (պտղատու) ծառը գլուխը կախ կգցի։

ցանկ

  • Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։
  • Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։
  • Գետն ամեն անգամ գերան չի բերի։
  • Գետն ընկնողը անձրևից չի վախենա։
  • Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։
  • Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։
  • Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ։
  • Գող՝ սիրտը դող։
  • Գործը էշի պես բանա, բրդես՝ առաջ կգնա։
  • Գուցե ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես։

ցանկ

  • Դուն քուն, բախտդ արթուն։
  • Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի
  • Դուռդ փակ պահիր և հարևանիդ գող մի հանի

ցանկ

  • Եզը որ ընկավ՝ դանակավորը կշատանա։
  • Եկաւ ունքը սարքի՝ աչքն էլ քոռացրեց։
  • Ես աղա ու դու աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա։
  • Երբ որ կացինը եկաւ անտառ, ծառերը ասացին... Կոթը մերոնցից է։
  • Երբ որ մեծնաս այս ամենը կմոռնաս։
  • Երգեր շատ գիտեմ, բայց երգել չգիտեմ։
  • Եօթ անգամ չափիր, մէկ անգամ կտրիր(հին հրեական ասացվածք)։
  • Երեխային գործի դիր՝ ետևից գնա։

ցանկ

ցանկ

  • Էս ականջով լսում է, մյուսով դուրս է անում։
  • Էշի ականջում քնել։
  • Էշն ինչ գիտի նուշն ինչ է։

ցանկ

  • Ընկերովի մահը հարսանիք է։

ցանկ

  • Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին...
  • Թթու է՝ թան չէ,
    Ամեն մարդու բան չէ։
  • Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։

ցանկ

  • Ժամանակը ոսկի է։

ցանկ

  • Ինչ որ ցանես, այն կը հնձես։ կամ Ինչ ցանես, այն էլ կհնձես։
  • Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։
  • Ինչքան լեզու գիտես՝ այնքան մարդ էս։
  • Իրա բաղարջի տակնա կրակ անում։

ցանկ

  • Լավությանը լավություն` ամեն մարդու բանն ա, վատությանը լավություն` մարդ մարդու բանն ա։
  • Լավություն արա ու ջուրը գցի,ձուկը չիմանա Աստված կիմանա
  • Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին։
  • Լուից ուղտ են սարքում։
  • Լույսը կբացվի, բարին հետը

• Լավ է ուշ, քան երբեք։


ցանկ

  • Խաչին Տերն է զորավոր դարձնում:/Տէրն է խաչին զօրացնողը։
  • Խնձորը ծառից հեռու չի ընկնում։
  • Խոզի գլուխը տաք կաթսայի մեջ չի մնա։
  • Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։
  • Խօսքով փիլաւ չեփուիր։
  • Խոզի գլուխը գորգի վրա չի մնա։
  • Խուփը գլորվել, կճուճին է գտել։
  • Խելոքի հետ քար կրիր, խենթի հետ հաց մի կեր։
  • Ծակ ուլունքը գետնին չի մնա։
  • Ծուլութիւնից/թանբալությունից սև էշին «օրհնեա՛ տէր» կասի...

Ծառը պտղով է գեղեցիկ մարդը բարի գործով

ցանկ

  • Կաղնած եզնը կթրքի նստան եզան գլխին։ (Արցախ)
  • Կարծում ե՞ս Երուսաղեմում էշ չկայ։
  • Կարմիր կովը կաշին չի փոխի։
  • Կիրակի օրվա փլավը երկուշաբթի էլ կուտվի։
  • Կուժ ասում եմ, կուլա լսի։
  • Կաղնու տակ կանգնես ու բարիք սպասես։
  • Կատվի խաղը՝ մկան մահը։
  • Կճուճն ասաց. «Տակս ոսկի ա», շերեփը թե. «Բա ես որտեղի՞ց եմ գալիս»։

ցանկ

  • Համը հոտից հանեց։
  • Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։
  • Հարսի վոռով փեսուն լավություն ա անում։
  • Հարսը պարել չի կարող, ասում է՝ գետինը ծուռ է։
  • Հարևանի հարսի հետևը կարմիրա։
  • Հաց ու պանիր, կեր ու պարիր։
  • Հաց ըսին հասավ,գործ ըսին փախավ։
  • Հաց ու պանիր, կեր ու բանիր։
  • Հետևն էլ կպած չելներ կտար օտարի։
  • Հյուրը Աստծունն է։
  • Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր։
  • Հեռվի զուռնի ձենը քաղցր է։
  • Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առաջև են հայտնվում։

ցանկ

  • Ձենը որ ձվով լիներ, հավի ոռը բլբուլի ձեն կհաներ։
  • Ձուագողը ձիագող կը դառնայ։ կամ Ձու գողացողը ձի էլ կգողանա։
  • Ձուկը գլխից է հոտում։

ցանկ

ցանկ

  • Ճակատագրից չես փախչի։
  • Ճանճից փիղ են սարքում։
  • Ճիշտ կարծես փղի քթիցա ընկել։
  • Ճշտասողի գլխարկը ծակ է։
  • Ճպատըտ քոլատ կտրի։ (Արցախ)
  • Ճտերն աշնանն են հաշվում։

ցանկ

  • Մարդ կա` մարդ ա, մարդ կա` զարդ ա։
  • Մեկ կա` հազար արժի, հազար կա` մեկ չարժի։
  • Մեկ նալին ա խփում, մեկ մեխին։
  • Մի ծաղիկով գարուն չի գա։
  • Մի ձեռքը ծափ չի տա։
  • Մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերակնկան։
  • Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
  • Մի վախենա վարար գետից, վախեցիր մարմանդ գետից։
  • Մի քոսոտ մոզին սաղ նախիրի անունը կգցի։
  • Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
  • Մինչև Շուշանը զարդարվի, ժամը կլրվի։
  • Միությունը ուժ է։
  • Միսը ձեզի, ոսկորը ինձի։
  • Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի։
  • Մորը տես, աղջկան ուզի։
  • Մուկը իսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապելա պոչից։
  • Մեկը բոլորի համար, բոլորը մեկի։
  • Մսի մեջ ոսկոր կլինի։
  • Մի եղիր ուրագի պես, այլ եղիր սղոցի պես։
  • Մինչև ցամաք առուն ջուր գա,գորտի աչքը դուրս կգա։

ցանկ

  • Նույնիսկ էփած հավի ծիծաղն է գալիս։
  • Նվիրած ձիու ատամները չեն հաշվում։
  • Նախիրի մեջից գնացիր էշի ճակատը պաչեցիր։

ցանկ

  • Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։
  • Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։ (Արցախ)
  • Շինողը միջից հանեց։
  • Շոնը շանը վեննը կոխել չի։ (Արցախ)
  • Շունը շան թաթ չի կծի։
  • Շունը շան միս չի ուտի։
  • Շորով դիմավորիր, խելքով ճանփիր
  • Շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

ցանկ

  • Ոչ իմ հալը, ոչ քո հարսանիք գալը։
  • Ոչ հայի խունկ է, ոչ թուրքի ուզարլուկ։
  • Ով աշխատի՝ նա կուտի։
  • Ով ալարի՝ ոչ դալարի։
  • Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։
  • Որտեղ հաց, այնտեղ կաց։
  • Որտեղ պանիր, այնտեղ բանիր։

ցանկ

  • Չկա չարիք՝ առանց բարիք։

ցանկ

ցանկ

  • Ջրի բերածը ջուրն էլ կտանի։
  • Ջուրը գնում է, ավազը մնում է. Մարդը մէռնում է, հիշատակը մնում է։
  • Ջուրը ճամբան կը ճարի։

ցանկ

ցանկ

  • Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի։
  • Սելը (սայլը) ճռռալու փոխարեն սելվորն ա ճռռում։
  • Սև էծը սև օր կծնի։
  • Սևին օճառն ի՞նչ կանի, խևին խրատն ի՞նչ կանի։

ցանկ

  • Վռազողին տղա չի ծնվում։
  • Վատ մարդուց բարիք չես ստանա։

ցանկ

  • Տերտերն ամեն օր գաթա չի ուտի։
  • Տռեմ ես, բամփեմ քեզ։

ցանկ

  • Րոպեն անցավ ժամն էլ անցավ։

ցանկ

  • Ցռան կովը նախրի անունը կավիրե։

Ու ու

[խմբագրել]

ցանկ

  • Ուղտը կերել ես՝ պոչին նստել։
  • Ուշ լինի, նուշ լինի։
  • Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք։
  • Ուտեմ, տիտեմ [նստեմ], մթնի՝ քնեմ։
  • Ուրբաթ ամպեց, շաբաթ պարզեց։
  • Ուրիշի հարսի հետևը կարմիրա։
  • Ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում մեջը։

ցանկ

  • Փափուկ լեզվով նույնիսկ օձը բնից դուրս կը քաշես։
  • Փետը վերցնես՝ գող շունը կիմանա։
  • Փողը հաշիվ ա սիրում։
  • Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի

ցանկ

  • Քաղցր լեզուն օձին բնից կհանի։
  • Քանի լեզու իմանաս, այնքան մարդ ես։
  • Քեզ ի՞նչ թթու մածուն է ծախել։
  • Քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա։
  • Քեզանից քեզ բոր [բորբոքում] ամալ գա [առաջանա]։
  • ՔեՖ անողին՝ քեֆ չի պակսիլ։
  • Քոսոտ էծը աղբյուրի ակից է ջուր խմում։

ցանկ

  • Օտարի հարսի հետևը կարմիրա։
  • Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա։

ցանկ