Մերիլին Մոնրո
Jump to navigation
Jump to search
Մերիլին Մոնրո[1] (անգլ.՝ Marilyn Monroe), ի ծնե անունը՝ Նորմա Ջին Մորտենսեն (անգլ.՝ Norma Jeane Mortensen), մկրտվել է որպես Նորմա Ջին Բեյքեր (անգլ.՝ Norma Jeane Baker) (հունիսի 1, 1926, Լոս Անջելես, ԱՄՆ — օգոստոսի 5, 1962, Բրենթվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ։
Քաղվածքներ[խմբագրել]
- Չպետք է հուզվել, այլ հուզել է պետք[3]։
- Ես երբեք չեմ հասկացել «սեքսի խորհրդանիշ» հասկացությունը։ Խորհրդանիշն իր է, իսկ ինձ դուր չի գալիս իր լինելը։ Սակայն եթե իմ ճակատագիրն է՝ լինել խորհրդանիշ, ապա ավելի լավ է սեքսի խորհրդանիշ լինել, քանի որևէ այլ բանի[3]։
- Ես երբեք չեմ դավաճանել նրանց, ում սիրել եմ[3]։
- Երեխաներին, հատկապես աղջիկներին, պետք է միշտ ասել, որ նրանք գեղեցիկ են, և նրանց սիրում են։ Եթե ես աղջիկ ունենամ, նրան միշտ կասեմ, որ նա գեղեցիկ է, մազերը մինչև փայլելու աստիճան կսանրեմ և նրան մենակ չեմ թողնի ոչ մի րոպե[3]։
- Թույլ տուր ինձ սիրել կամ մեռնել[3]։
- Մակագրություն ժամացույցի տուփին, որը նվիրել է Ջոն Քենեդիին։
- Իմ ամբողջ կյանքը ես նվիրել եմ միայն հանդիսատեսին։ Ոչ թե նրա համար, որ ես մեծ եմ, այլ նրա համար, որ բացի հանդիսատեսից, ես այլևս ոչ ոքի պետք չեմ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Marilyn Monroe: Fast Facts։ cmgww.com։ Archived from the original on 2012-10-17։ Վերստացված է՝ 2012 թ․ սեպտեմբերի 6–ին։
- ↑ Marilyn Monroe Biography։ Biography.com։ Archived from the original on 2012-10-17։ Վերստացված է՝ 2012 թ․ սեպտեմբերի 6–ին։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Շողեր Գալստյան (մայիսի 28, 2013 թ․)։ Մերիլին Մոնրո. «Թույլ տուր ինձ սիրել կամ մեռնել» (տեսանյութ, լուսանկարներ)։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։