Կեսգիշերային զրույց
Արտաքին տեսք
«Կեսգիշերային զրույց», հայ արձակագիր Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության խաղողը տրորվելուց՝ կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ[1]…
- Իմ ընկերներից մեկը վերջերս ստորություն արեց, և քանդվեց մեզ իրար կապող կամուրջը։ Նա այդ կամուրջը պայթեցնելուց առաջ երևի չնայեց անգամ, թե ինչ է պայթեցնում։ Իսկ նայել հարկավոր էր. վերջին անգամ պիտի տեսնես այն քարերը, որ շարել ես իրար վրա, միացրել հավատի շաղախով, պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել։ Հավատա ինձ, հայրի՛կ, ես չքանդեցի այդ կամուրջը։ Ասում ես հաշտվելու փո՞րձ անեմ։ Հաշտվում են թշնամիները, հայրի՛կ, իսկ մենք բարեկամներ ենք, որ մնացինք քանդված կամուրջի տարբեր ափերին։ Մեր արանքում մնաց պղտոր մի գետ, և կցամաքի այդ գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն սարքում[1]...
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Վարդգես Պետրոսյան «Կեսգիշերային զրույց»։ grqamol.am (հունիսի 28, 2014 թ․)։ Վերստացված է՝ հունվարի 30, 2016 թ․։