Լուսինը և վեցպենսանոցը
Արտաքին տեսք
«Լուսինը և վեցպենսանոցը» (անգլ.՝ The Moon and Sixpence), անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմի վեպը, որ գրվել է 1919 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Քիչ տղամարդ կգտնվի, որոնց համար ամենակարևոր բանն աշխարհում սերն է, և դրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են. նրանց արհամարհում են նույնիսկ կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից։ Երկրպագելը շոյում է կանանց, հուզում, բայց նրանք ներքնապես զգում են, որ այդ տիպի տղամարդիկ խղճուկ արարածներ են։
- Որպեսզի մարդ զգա կյանքի ռոմանտիկան, ըստ երևույթին, պետք է փոքր-ինչ դերասան լինի և կարողանա ինքն իրենից դուրս գալով անաչառորեն և միաժամանակ խոր հետաքրքությամբ հետևել իր գործողություններին։
- Սիրո մեջ տղամարդու և կնոջ տարբերությունն այն է, որ կինը ամբողջ օրն է սիրում, իսկ տղամարդը ՝ երբեմն։
- Գեղեցկությունը մեղեդի է, որ նա երգում է մեզ համար, և որպեսզի այն արձագանք գտնի մեր սրտերում` գիտելիքներ, ընկալելու ունակություն և երևակայություն է պետք։
- Աշխարհում չկա ավելի խղճալի բան, քան ամուսնացած ամուրին։
- Միգուցե նրանք գիտեին, որ մարդ այն չէ, ինչ որ ուզում է լինել, այլ այն, ինչ չի կարող չլինել։
- Բայց հավանության արժանանալու տենչը քաղաքակիրթ մարդու թերևս ամենաարմատացած բնազդն է։
- Վարվիր այնպես, որ յուրաքանչյուր արարքդ կարողանա համընդհանուր կանոնի հիմք դառնալ։
- Կան մարդիկ, որոնց կրծքի վրա այնքան արցունք է թափվել, որ ես չէի համարձակվի թրջել և իմով։
- Տղամարդու հոգին սլանում է տիեզերքի ամենաբարձր ոլորտները, իսկ կինը աշխատում է հաշվեմատյանի շրջանակներում պահել նրան։
- Ինքդ քեզ հետ և միայն քեզ համար ապրելու փորձերը դատապարտված են անհաջողություն։
- – Ինչու միշտ հմայիչ կանայք ամուսնանում են ձանձրալի տղամարդկանց հետ։
- – Որովհետև խելոք տղամարդիկ հմայիչ կանանց հետ չեն ամուսնանում։
- Հաճելի է կաթ խմելը, մանավանդ բրենդիով, բայց կաթից ազատվելը միայն ուրախություն է պատճառում կովին։
- Ես դեռ չգիտեի, թե ինչպիսի մեծ դեր է խաղում մարդկային կարծիքը կանանց կյանքում։ Կարծիքի նկատմամբ ունեցած սարսափը կեղծիքի ստվեր է գցում նրանց ամենախոր զգացմունքների վրա։
- Երբ մարդ ջուրն է ընկնում, ոչ մի նշանակություն չունի, լավ է լողում, թե վատ։ Նա պետք է դուրս գա ջրից, այլապես կխեղդվի։
- Միայն բանաստեղծը կամ սուրբը կարող է ջրել ասֆալտե փողոցը, միամտորեն հավատալով, որ նրա վրա շուշաններ կբացվեն և կհատուցեն իր աշխատանքը։
- Քանի որ կանայք սիրելուց բացի ուրիշ բան չեն կարողանում անել, ծիծաղելի կարևորություն են տալիս դրան։ Նրանք ցանկանում են համոզել մեզ, որ սերն է միակ կարևոր բանը կյանքում։ Բայց սերը կյանքի միայն աննշան կողմն է։ Ես ընդունում եմ սեռական ցանկությունը, այն բնական է ու առողջ, իսկ սերը հիվանդություն է։
- – Դուք երբևէ մտածե՞լ եք մահվան մասին։
- – Ինչո՞ւ պետք է մտածեմ։ Մահը չարժե դրան։
- Չեմ հիշում ո՜ր իմաստունն է մարդկանց խորհուրդ տվել, հանուն հոգեկան հավասարակշռության, օրը երկու անգամ անել այն, ինչ նրանք չեն սիրում. անձամբ ես ճշգրտությամբ եմ կատարում այդ պատվիրանը՝ ամեն օր վեր եմ կենում անկողնուց և ամեն օր պառկում եմ քնելու։
- Միայն կինը կարող է միևնույն բանը նույն եռանդով տասն անգամ կրկնել։
- Ինչպես կարելի է հաշվի առնել ամբոխի կարծիքը, երբ կոպեկի արժեք չունի մի մարդու կարծիքը։
- – Դու բոլորովին զուրկ ես ինքնասիրությունից, դա հազվագյուտ երևույթ է։
- – Ես նրան ավելի շատ եմ սիրում, քան ինձ։ Ինձ թվում է ինքնասիրությունը խառնվում է սիրուն միայն այն ժամանակ, երբ քեզ ավելի ես սիրում։ Վերջապես ամուսնացած տղամարդիկ ամենուրեք հրապուրվում են ուրիշ կանանցով, իսկ հետո ամեն ինչ անցնում է, և նրանք վերադառնում են իրենց կանանց մոտ, և մարդիկ դա բոլորովին բնական են համարում։ Ինչու՞ կանանց հետ այլ կերպ պետք է լինի։
- Չկա ավելի սարսափելի դաժանություն, քան այն դաժանությունը, որ կինը ցուցաբերում է մի մարդու նկատմամբ, որը սիրում է նրան, բայց որին նա չի սիրում։
- Դուք չեք կարող ատել ինձ, որովհետև երբեմն ձեզ սրամտելու հնարավորություն եմ տալիս։ Դա ճակատագրական ճշմարտություն էր։
- Ձեր հայացքները համարձակ են, բայց համարձակություն չունեք պաշտպանելու դրանք։
- Ինչու՞ քաղաքակիրթ մարդը տարօրինակ հնարամտություն է գործադրում իր կարճատև կյանքը տաղտկալի ձևականությունների վրա վատնելու։
- Ես դեռ չգիտեի, թե որքան հակասական է մարդկային բնությունը, չգիտեի, որ նույնիսկ ամենաանկեղծ մարդիկ սիրում են կեղծվածք ընդունել, չգիտեի, թե որքան ստոր կարող է լինել ազնվաբարո մարդը և որքան բարի՝ թշվառականը։
- Մարդիկ մեծ մասամբ խաբում են իրենց, երբ ասում են, թե ուրիշների կարծիքը չի հետաքրքրում իրենց։ Սովորաբար նրանք վարվում են այնպես, ինչպես ցանկանում են, միայն այն հույսով, որ իրենց տարօրինակ արարքների մասին ոչ ոք չի իմանա. երբեմն էլ վարվում են մեծամասնության կարծիքին հակառակ, որովհետև շրջապատի մարդիկ հավանություն են տալիս նրանց։
- Խիղճը յուրաքանչյուր անհատի մեջ դրված պահարան է, հսկելու համար այն կանոնները, որոնք հասարակությունը իր անվտանգության համար է մշակել։
- Սիրտը յուրովի է տրամաբանում, դժվար է հասկանալ այդ տրամաբանությունը։
- Ոգին մարդու մարմնի ժամանակավոր բնակիչն է և ընդունակ է խորհրդավոր կերպարանափոխությունների։
- Միստիկը տեսնում է անտեսանելին, հոգեբանը այն, ինչի մասին չեն խոսում։
- Որքան ողորմելի արարածներ են կանայք։ Սեր։ Միշտ սեր։ Նրանց թվում է, թե տղամարդը հեռանում է կնոջից միայն հանուն ուրիշ կնոջ։ Միթե ՞ կարծում եք ես այդքան հիմար եմ, որ մի կնոջ համար նման քայլի դիմեի։
- Կյանքը կոպիտ է ու դաժան։ Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչու ենք այստեղ և ուր ենք գնում։ Մենք շատ խոնարհ պետք է լինենք։ Պետք է գնահատենք հանգստի գեղեցկությունը։ Պետք է այնքան համեստ ապրենք, որ ճակատագիրը չնկատի մեզ։ Եվ պետք է սեր փնտրենք պարզ ու հասարակ մարդկանց մոտ։ Նրանց անգիտությունը ավելի լավ է, քան մեր բոլորի գիտելիքները։ Թող լինենք լուռ, բավարարվենք մեր համեստ անկյունով, լինենք նրանց նման հեզ ու բարի։ Սա է կյանքի ամբողջ իմաստությունը։
- Ուրիշների վրա ունեցած մեր իշխանությունը մենք չափում ենք նրանով, թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց մասին ունեցած մեր կարծիքին, և սկսում ենք ատել նրանց, ովքեր չեն ենթարկվում մեր ազդեցությանը։
- Կարևորն այն չէ, թե ինչ ասաց, այլ այն, թե ինչպես ասաց։
- Երբ խփում ես մեկին, այնպես խփիր, որ հետո ժամանակ ունենաս մտածելու, թե ինչ անես։
- Երբ մարդ որևէ անսպասելի արարք է կատարում, մարդիկ ամենավարկաբեկիչ շարժառիթներն են վերագրում դրան։
- Մարդն այն չէ, ինչ որ ուզում է լինել, այլ այն, ինչ չի կարող չլինել։
- Զարմանալի արարածներ են կանայք։ Նրանց հետ կարող ես վարվել ինչպես շների հետ, ծեծել մինչև որ ձեռքերդ ցավեն, միևնույնն է կսիրեն քեզ։
- Կինը տղամարդուն կարող է ներել չարիքը, որ նա պատճառել է իրեն, բայց զոհաբերությունը երբեք չի ների։
Աղբյուրներ
[խմբագրել]- Սոմերսեթ Մոեմ «Լուսին և վեցպենսանոց», grqamol.am