Իվան Վազով

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Իվան Վազով

Իվան Վազով (բուլղ.՝ Иван Вазов, հուլիսի 9, 1850, Սոպոտ — սեպտեմբերի 22, 1921, Սոֆիա), բուլղարացի գրող, հասարակական գործիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Շատ դժբախտությունների պատճառը գտնվում է գինու բաժակի հատակին[1]։
  • Գիտությունը մի այնպիսի խորհրդավոր ուժ է, որը կոչված է վերափոխելու աշխարհը[2]։
  • Անխուսափելի վտանգի ժամին դատողությունը նենգորեն լքում է մարդուն և միայն ինքնապաշտպանության կույր բնազդն է գործում[3]։
  • Խոնարհած գլուխը սուրն էլ չի կտրի[4]։
  • Արդարության զգացումը և մարդկայնությունը պահանջում են, որ մարդիկ անձնազոհ լինեն, չսպասելով, որ այդ մասին իրենց հիշեցնեն[5]։
  • Ագռավն ագռավի աչքերը չի հանի[6]։
  • Արջը քնում է, իսկ ականջը պահապան է դնում[7]։
  • Եթե համարձակությունը թիկունքին է թևեր տալիս, ապա վախը՝ ոտքերին[8]։
  • Գինին ուրախացնում է մարդու սիրտը և ամրացնում մարմինը։ Դա ոչ թե դեղորայք է, այլ աստծո շնորհ։ Դա տաքացնում է, ինչպես արևը, փայլում է, ինչպես ոսկին. սաթի նման դեղին է, ածելու նման՝ սուր։ Այդ գինուց Դավիթ մարգարեն էլ կջահելանար...այդ գինու տասը կաթիլը մարդուն փիլիսոփա կդարձնի, հիսունը՝ թագավոր, իսկ հարյուրը՝ սուրբ[9]։
  • Ուղևորի համար ճանապարհը նույն է, ինչ որ գորտի համար՝ ճահիճը[10]։
  • Լինել գթասիրտ անգութների նկատմամբ՝ դա նույնքան ստորություն է, որքան դրանցից գթասրտություն խնդրելը[11]։
  • Ով գնում է վագր սպանելու, որդի վրա ուշք չի դարձնի, ով ռևոլյուցիա է նախապատրաստում, նա ամեն ինչ մոռանում է[12]։
  • Զենքը մարդուն արիություն է ներշնչում[13]։
  • Ուրախությունն իր մասին ինքը կզգացնի ոստյուններով ու ճիչերով[14]։
  • Այնքան մեծ ուրախություններ են լինում, ինչպես և խորագույն տառապանքներ, որ թվում է, թե մարդկային թույլ էությունը անկարող է դրանց դիմանալ։ Մինչդեռ մարդ ամեն ինչ տանում է։ Որքան ուժգնանում է ներքին լարումը, այնքան ավելի ճկունանում է հոգին, եթե միայն առողջ է վերջնս[15]։
  • Վարպետի ձեռքին գործը կդողա[16]։
  • Ոտքերդ որ չթրջես, ձուկ չես բռնի[17]։
  • Խուլի ականջի տակ ինչքան ուզում ես թմբուկ խփիր, մեկ է, ոչինչ չի լսի[18]։
  • Նախապաշարմունքը մեկնաբանում է այն, ինչ դատողությունը հրաժարվում է բացատրել[19]։
  • Սիրո քերականության մեջ հարցական նշաններ չկան։ Սերը կույր է[20]։
  • Մահվան առկայությունն անսահմանորեն հանդարտեցնում է երկնային շահերի հետ առնչված հոգեկան ամեն մի հուզմունք[21]։
  • Երբ բժիշկը հիվանդներ է ընդունում, դա նրա համար անհանգստություն չէ։ Բժիշկն առանց հիվանդների տխրում է այնպես, ինչպես հիվանդն առանց առողջության[22]։
  • Այնտեղ, ուր մուտք է գործել մահը, դռների փականքները իրենք իրենց են բացվում։ Հավիտենականության շեմքին բոլորին միատեսակ են ասում. «Բարի գալուստ, ով էլ որ գա՝ ծեր թե երիտասարդ, բարեկամ թե թշնամի»[23]։
  • Ճակատագրական պահերին ոգու առկայությունն ու մի մարդու արիությունը մոգական ուժով են ներգործում մասսայի վրա և նրան ենթարկում իրենց։ Նման դեպքերում նա է հրամանատար դառնում, ով ուզում է ղեկավարել[24]։
  • Ոչ մի գայլ սովամահ չի լինի, երբ մոտերքում արածում է ոչխարների հոտը։ Շների ատամներն այնքան դաժանորեն չեն կծում, ինչպես քաղցի ատամները[25]։
  • Քաղցն ավեի վտանգավոր խորհրդատու է, քան նույնիսկ հուսահատությունը[26]։
  • Ավելի դյուրին է տառապանքներ կրելը, երբ գիտես, որ մյուսներն էլ են քեզ նման տանջվում։ Դա մեր հոգում խոր արմատներ գցած դաժան զգացում է, այն հերոսության խթաններից մեկը, որը ռազմիկին մղում է մարտի՝ աներեր կանգնելու աջ ու ձախ հնձող մահվան դեմ։ Թող այդ հերոսին միայնակ, վտանգի դեմ երես առա երես, և նա թերևս խուճապահար խափուստի դիմի[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ։
  2. Իվան Վազով, «Լծի տակ», Երևան, Հայպետհրատ, 1953, էջ 30։
  3. Իվան Վազով, էջ 37։
  4. Իվան Վազով, էջ 41։
  5. Իվան Վազով, էջ 79։
  6. Իվան Վազով, էջ 187։
  7. Իվան Վազով, էջ 187։
  8. Իվան Վազով, էջ 190։
  9. Իվան Վազով, էջ 193։
  10. Իվան Վազով, էջ 240։
  11. Իվան Վազով, էջ 277
  12. Իվան Վազով, էջ 300։
  13. Իվան Վազով, էջ 359։
  14. Իվան Վազով, էջ 369։
  15. Իվան Վազով, էջ 370։
  16. Իվան Վազով, էջ 382։
  17. Իվան Վազով, էջ 384։
  18. Իվան Վազով, էջ 389։
  19. Իվան Վազով, էջ 389։
  20. Իվան Վազով, էջ 409։
  21. Իվան Վազով, էջ 422։
  22. Իվան Վազով, էջ 425։
  23. Իվան Վազով, էջ 433։
  24. Իվան Վազով, էջ 487։
  25. Իվան Վազով, էջ 511։
  26. Իվան Վազով, էջ 512։
  27. Իվան Վազով, էջ 517։


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իվան Վազով հոդվածը նաև Վիքիպեդիայում: