Jump to content

Ինչպես է մարդը մտածում

Վիքիքաղվածք-ից

«Ինչպես է մարդը մտածում», բրիտանացի գրող Ջեյմս Ալլենի գրական էսսե-գիրքը, որը հրատարակվել է 1903 թվականին[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդու ուղեղը նման է այգու։ Կամ այն խնամված է և մաքուր, կամ մատնված է անտերության և գտնվում է լքված վիճակում։ Անկախ նրանից, խնամում եք դուք այգին, թե ոչ, այնտեղ ինչ-որ բան հաստատ կաճի։ Աճ միշտ էլ լինում է։ Բայց եթե այգում տնկված չեն օգտակար սերմեր, ապա այն ամբողջությամբ պատվելու է մոլախոտերով, որոնք շարունակելու են աճել և բազմանալ։
Ռոդենի «Մտածողը» քանդակը Կասերեսի գլխավոր հրապարակում
  • Այգեպանը հոգատարությամբ խնամում է իր այգին և պաշտպանում է այն մոլախոտերից` աճեցնելով միայն այն ծաղիկները, որոնք նա ուզում է ունենալ։ Ճիշտ նույն ձևով, մարդը պետք է հոգ տանի իր ուղեղի «այգու» մասին` հեռացնելով բոլոր անիմաստ և կեղտոտ մտքերը, միաժամանակ` աճեցնելով օգտակար և մաքուր մտքերի «ծաղիկները»։ Հիշեք, ամեն մարդ ինքն է հանդիսանում իր կյանքի «այգեպանը»։ Նա է իր մտքերի տերն ու տիրակալը, իր արարիչը, իր կյանքը կերտողը։
  • Մարդիկ դեպի իրենց են ձգում ոչ թե այն, ինչ իրենք ուզում են, այլ այն, ինչին նրանք ներքուստ տրամադրված են։ Մարդը հայտնվում է բանտում կամ աղքատանում է ոչ թե ճակատագրի չար կատակի բերումով, այլ նրան այնտեղ են տանում սեփական ոչ մաքուր մտքերն ու ցանկությունները։ Պարզ գիտակցություն ու մաքուր մտքեր ունեցող մարդը երբեք չի կատարում հանցագործություն` նույնիսկ սթրեսի կամ այլ ազդեցության տակ։ Հանգամանքները չեն ձևավորում մարդուն։ Դրանք միայն «ջրի երես» են հանում նրա բնավորությունը։
  • Լավ մտքերը երբեք չեն կարող հանգեցնել վատ հետևանքների։ Նույն կերպ, վատ մտքերը երբեք չեն կարող հանգեցնել լավ հետևանքների։ Այս պնդումը ճիշտ է այնքան, որքան և այն, որ ցորենի սերմերից միայն ցորեն է աճում, իսկ եղինջի սերմերից` միայն եղինջ։ Գրեթե բոլոր մարդիկ էլ հասկանում են դա և կիրառում են առօրյա կյանքում։ Բայց շատ քչերն են գիտակցում և կիրառում դա մտավոր և հոգևոր կյանքում (չնայած օրենքը գործում է նույն կերպ)։
  • Մարդը լիարժեք սկսում է ապրել այն ժամանակ, երբ դադարում է տրտնջալ և բողոքել ճակատագրից, երբ որոշում է գտնել այն թաքնված պատճառը, որը իրոք ձևավորում է իր կյանքը։ Բերելով իր գիտակցությունը դրան, նա դադարում է մեղադրել ուրիշներին իր անհաջողություններում։ Նա ուղղակի ղեկավարում է իր մտքերը` հեռացնելով վատն ու կեղտոտը, պահելով` մաքուրն ու բարին։ Երբ նա արմատապես փոխում է իր մտքերը, ապա ապշում է` տեսնելով իր շրջապատի փոփոխությունները։
  • Որոշ մարդիկ կարծում են, որ իրենց ներքին աշխարհը կարող է գաղտնի մնալ։ Բայց դա այդպես չէ։ Մտքերը արագ են վերափոխվում սովորությունների։ Եթե մարդը հրաժարվի իր վատ մտքերից, ապա ամբողջ աշխարհը կդառնա ավելի մեղմ նրա հանդեպ և կգա նրան օգնության։ Երբ նա հեռացնի իր թույլ և հիվանդ մտքերը, նրա համար ամենուրեք կբացվեն ուժ և վճռականություն ցուցաբերելու հնարավորություններ։ Երբ նա իր ուղեղում պահի միայն լավ մտքերը, այլևս ոչ մի «չար ճակատագիր» չի կարող պահել նրան դժբախտության մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Allen, James, «Editorial».

Աղբյուրներ

[խմբագրել]