Jump to content

Իգնատ Մամյան

Վիքիքաղվածք-ից

Իգնատ Մամյան (օգոստոսի 22, 1947, Նոյեմբերյան, ՀԽՍՀ — հունիսի 26, 2008, Երևան, Հայաստան), հայ գրող, հրապարակախոս։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամեն ժողովրդի կենաց ծառ բարձրանում է նրա պատմությունից[1]։
  • Մարդուն շնորհված ամենաթանկ բանը երևակայության օրհնյալ ուժն է (էջ 13)[1]։
  • Կարողացիր արհամարհել մարմնական ցավի իշխանությունը, և նույնիսկ շղթաների մեջ՝ դու քո ազատության տերն ես (էջ 13)[1]։
  • Ամեն կալանավորի համար իր բանտն աշխարհի ամենադաժան տանջավայրն է (էջ 30)[1]։
  • Ամեն ազգ ուրախության և տառապանքի իր ձայնն ունի (էջ 55)[1]։
  • Պայքարելու համար ապրել է պետք, ոչ թե մեռնել (էջ 102)[1]։
  • Զոհվածները մեծ ու փոքր աստղեր են դառնում այն հողի երկնքում, որի համար նահատակվել են (Ս. Ստեփանոս Նախավկայի Վարդան քահանա, էջ 107)[1]։
  • Ֆիդայիները հենց նրանք են, ովքեր կարողանում են մարմնի մեջ զսպել հոգեկան ու ֆիզիկական բոլոր տառապանքները, ճակատագրի խաչը պատվով կրել մինչև սեփական շիրմափոսի եզրը (էջ 122)[1]։
  • Ինչպես չարությունը, այնպես էլ բարությունը պետք է հատուցում ունենա (էջ 130)[1]։
  • Օրվա տարբեր պահերի աշխարհը տարբեր գեղեցկություն ունի (էջ 133)[1]։
  • Միայն ճանապարհն իմանալը քիչ է զինատարների ղեկավար լինելու համար (էջ 183)[1]։
  • Թշնամի չունեցողը թշնամի չի կարող լինել (էջ 184)[1]։
  • Ավելի լավ է կախաղան բարձրանալ որպես մեծ գործի նահատակ, քան անհայտ գալիքով ողորմելի գոյություն քարշ տալ (էջ 194)[1]։
  • Նա, ով կյանքը գրավ է դնում հայրենիքի ու ժողովրդի համար, հայդուկ է (էջ 201)[1]։
  • Հետամնաց երկրների քաղաքակրթությունը պետք է որոնել բանտերի մեջ, բարոյականությունը՝ հասարակաց տների պատերի տակ (էջ 239)[1]։
  • Ժողովուրդը պետք է ազատագրվի ոչ միայն թշնամուց, այլև կույր թշնամանքից (էջ 274)[1]։
  • Նա, ով պայքարում է իր ժողովրդի ազատության համար, չի կարող արդար չլինել (էջ 308)[1]։
  • Պատմությունը երբեք չի վերջանում. ծովի նման ալեկոծվելով՝ աղբը դուրս է նետում իր միջից, մաքրվում ու շարունակվում (էջ 317)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Իգնատ Մամյան, Մեթերհեմ Բանտի կալանավորը։ Վիպակ։ Եր.: Արևիկ, 1989-336 էջ


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Իգնատ Մամյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: