Հենրի Թորո
Արտաքին տեսք
(Վերահղված է Թորո, Հենրիից)
Հենրի Դեյվիդ Թորո (անգլ.՝ Henry David Thoreau, հուլիսի 12, 1817 — մայիսի 6, 1862), ամերիկացի գրող, բանաստեղծ, բնագետ, զարգացման քննադատ, պատմաբան և փիլիսոփա։
Քաղվածքներ
[խմբագրել]- Նախապաշարումներից հրաժարվելը երբեք ուշ չէ[1]։
- Այն իշխանությունն է լավը, որն ամենակարճն է իշխում[2]։
- Իշխանությունն ինքնին, լոկ մարդկանց կողմից իրենց կամքը կատարելու համար ընտրված միջոց է, որը հավասարապես հակված է խաբելու իր հրամանով գործող մարդկանց և խաբվելու նրանց կողմից[2]։
- Քչերը՝ հերոսները, հայրենասերները, մարտիրոսները և ճշմարիտ բարենորոգիչներն են միայն, որ խղճով են ծառայում պետությանը և հաճախ անհրաժեշտության դեպքում ընդդիմանում են իշխանության խախտումներին, ահա թե ինչու հաճախ նրանց պետության թշնամիներ են համարում[2]։
- Ես հեռացա անտառ, որ ապրեմ գիտակից կյանքով, հաշվի նստելու համար միայն կենսական կարևորագույն իրողությունների հետ, փորձելու ինչ-որ բան սովորել կյանքից, որպեսզի իմ վախճանին չպարզվեր, որ ես բնավ չեմ ապրել...[3]
- Ժամանակը գետ է, որի մեջ ես նետում եմ իմ կարթը, ես ջուր եմ խմում նրա միջից և միևնույն ժամանակ նկատում եմ ավազով ծածկված հատակը և համոզվում, որ այն ծանծաղ է[3]։
Քաղվածքներ Հենրի Թորոյի մասին
[խմբագրել]- Իմ ուսանողական տարիներին ես առաջին անգամ ընթերցեցի Հենրի Դեյվիդ Թորոյի «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեն։ Գրքում հանդիպելով այս խիզախ ամերիկացու հարկեր վճարելուց հրաժարման և Մեքսիկան ստրկացնող պատերազմը ջատագովելուն բանտը գերադասելու որոշման հետ` ես առաջին շփումն ունեցա բռնությունից զերծ ընդդիմության տեսության հետ։ Ես այնքան ցնցված էի չար համակարգի հետ համագործակցությունից հրաժարվելու գաղափարից, որ վերընթերցեցի երկը մի քանի անգամ։ Ես համոզվեցի, որ չարիքի հետ համագործակցությունից հրաժարումը նույնքան կարևոր բարոյական պարտավորություն է, ինչպիսին բարուն օժանդակություն ցուցաբերելն է... Ոչ մի անձ Թորոյի պես պերճախոս և նախանձախնդիր կերպով չի շարադրել այս գաղափարը։
- Մարտին Լյութեր Քինգ. «Ինքնակենսագրություն»
- Թորոն մեծ գրող, փիլիսոփա, բանաստեղծ էր և միևնույն ժամանակ՝ ամենագործնական մարդը, այսինքն՝ նա երբեք չէր ուսուցանում մի բան, որը չէր գործնականացրել իր կյանքում։ Նա ամենամեծ և ամենաբարոյական մարդկանցից է, ում երբևէ ծնունդ է տվել Ամերիկան։ Ստրկատիրության դեմ պայքարի հասունացման շրջանում Թորոն գրեց «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» նշանավոր էսսեն։ Թորոն բանտ գնաց հանուն իր սկզբունքների և տառապող մարդկության, հետևաբար՝ նրա էսսեն սրբագործված էր տառապանքով։ Ավելին, այն գրված է բոլոր ժամանակների համար և նրա խորաթափանց տրամաբանությունն անհերքելի է...
- Մահաթմա Գանդի. «Պասսիվ ընդդիմադիրների համար»
- Ես հպարտորեն համարում եմ ինձ մեծն Թորոյի աշակերտը...
- Ջոն Մյուր. «Հուշեր»
- Թորոն ոչ թե ցանկանում է ներկայացնել տկար և ճշմարտությանը հակառակվող իշխանության դեմ պայքարի առանձին օրինակներ, այլ պարզորոշ կերպով ցուցադրում է մեզ, թե ինչպես է այդ պայքարը վերածվում մարդու պարտավորության իբրև մարդ...
- Մարտին Բուբեր. «Մարդու պարտավորությունն իբրև մարդ»
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280.
- ↑ 2,0 2,1 2,2 Վարդան Ասլանյան, ed (2013). «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» (թարգմ.). Փիլոթեոս բլոգ.
- ↑ 3,0 3,1 Վարդան Ասլանյան, ed (2013). «Ուոլդեն կամ կյանքն անտառում» (թարգմ.). Փիլոթեոս բլոգ.