Jump to content

Էլի Ֆոր

Վիքիքաղվածք-ից

Էլի Ֆոր (ֆր.՝ Élie Faure, ապրիլի 4, 1873, Սենտ ֆուա լա Գրանդ, Ֆրանսիա — հոկտեմբերի 29, 1937, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի արվեստի պատմաբան, էսսեիստ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Արվեստը մեկն է, այն զորանում է կենդանի հավատքի մղումով՝ չմտահոգվելով պիտակներով, որոնցով պճնում են իրեն, և դերով, որն ուզում են իրեն ամրագրել, ու եթե կրոնը մեռնում է ազատությունից, արվեստն ապրում է միայն նրանով, որ ամեն անգամ դրսևորվելիս աշխարհ է ներմուծում փոքր ինչ ավելի ազատություն։ Արգելել, որ արվեստն սնվի որևէ աղբյուրից, նշանակում է միաժամանակ ցամաքեցնել նրա բոլոր աղբյուրները։
  • Երբ մեռնում է ժողովրդի ոգին, որը չի կարողացել գտնել և արտահայտել արտաքին աշխարհի հետ իր համաձայնությունը, նրանից ոչինչ չի մնում, ինչպիսին էլ որ եղած լինի նրա հաստատակամությունը։ Իսկ ոգին, որին մարդիկ հետևում են, այն ոգին է, որին հաջողվել է իր կյանքով կենդանացնել այդ աշխարհի ձևերը։
  • Հարաբերության մեջ է կյանքը, առարկան արժևորվում է միայն իր կողքի առարկայով, իսկ գերագույն ճշմարտությունը երբեք փաստի մեջ չէ, այլ՝ այն հասկանալու և ուրիշ փաստերի հետ կապելու կերպի։
  • Դանթե և Ջոտտո։ Միջնադարի երկու դեմք։ Դժոխք, դրախտ։ Հատկապես Իտալիայի երկու դեմք՝ սիրահար ու բուռն, ինչպես Իտալիան է հմայիչ ու վայրի՝ իր լուսավոր ծովածոցերով ու դժվարամատչելի ժայռերով։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Էլի Ֆոր, Արվեստի պատմություն, Միջնադայան արվեստ, Սարգիս Խաչենց, Փրիթինֆո, Երևան, 2007։