Տաղանդի ծնունդը

Վիքիքաղվածք-ից

«Տաղանդի ծնունդը», Հրանտ Թամրազյանի կողմից Շիրվանզադեի ստեղծագործության վերլուծությունն է առանցքային ուղղություններով։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կովկասյան լեռնապարի ստորոտում` փոքրիկ բլրաշարի վրա, փռված է մի հինավուրց քաղաք։ Ժամանակին այս քաղաքը Արևելքում և Արևմուտքում հռչակված էր աշխույժ առևտրով, մետաքսագործությամբ, արհեստներով և կախարդիչ բնությամբ։ Շամախի քաղաքում է ծնվել Շիրվանզադեն։
  • Գրողը ընթերցողին տանում է Բաքվի անծանոթ խորշերը, նավթային աշխարհը, ցույց տալիս հարստահարության սարսափելի պատկերներ, նկարագրում բանվորական կացարանները գործարանների վիճակը։
  • Ճշմարտությամբ քննել հասարակական հարաբերությունները և մարդկային կյանքը, լինել ստեղծագործող ռեալիստ, նշանակում է լինել գալիքի հետ, նպաստել մարդկային կյանքի լավ օրվա ստեղծմանը։ Ստեղծել տիպ, տիպական պատկեր, նշանակում է որոշակի հայացք ունենալ իրականության նկատմամբ, գաղափարական վերաբերմունք ցույց տալ հարյուր հազարավոր երևույթների ու մարդկանց նկատմամբ[2]։
  • «Տաղանդը մի կողմից պիտի պաշար հավաքե, զարգանա, նրբանա, այսինքն` սովորե, որ մյուս կողմից կարողանա արտադրել, նյութ տալ, այսինքն`սովորեցնել»։ - Այսպիսի խնդիր է դնում Շիրվանզադեն արվեստագետի առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Թամրազյան, հեղինակը Տաղանդի ծնունդը, Երևան, 1971
  2. Հրանտ Թամրազյան, Տաղանդի ծնունդը, Երևան, 1971
  3. Հ. Թամրազյան, Տաղանդի ծնունդը, Երևան, 1971թ.