Երաժշտություն

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ժողովրդական երաժիշտներ
1rightarrow.png  Տես նաև Կատեգորիա:Երաժիշտներ 

Բովանդակություն

[խմբագրել] Աղբյուրով

[խմբագրել] Կոմիտաս

  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին:[1]
  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:[1]

[խմբագրել] Ռոմեն Ռոլան

  • Երաժշտությունը սերտում են դասասենյակներում, երաժիշտ դառնում հրապարակներում...[1]

[խմբագրել] Ռոբերտ Շուման

  • Երաժշտության մեջ, ինչպես շախմատում, թագուհին (մեղեդին) օժտված է առավելագույն ուժով, բայց վճռական նշանակություն ունի թագավորը (ներդաշնակությունը):[1]

[խմբագրել] Տիգրան Մանսուրյան

  • Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա, ձայնի և լռության... Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա... Իմ կարծիքով, հարուստը լռությունն է:[1]

[խմբագրել] Լուդվիգ վան Բեթհովեն

  • Երաժշտությունը միշտ բովանդակալից է: Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա:[2]
  • Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է:[3]
  • Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը:[3]

[խմբագրել] Բետինա ֆոն Առնիմ

  • Երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև:[3]

[խմբագրել] Արիստոտել

  • Երաժշտությունը ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան:[3]

[խմբագրել] Հովհաննես Թումանյան

  • Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա: [4]
  • Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: [4]

[խմբագրել] Նապոլեոն Բոնապարտ

  • Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է:[5]
  • Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է:[5]

[խմբագրել] Վիլլե Վալո

  • Երաժշտությունը միշտ էլ միջին լուծողական դեղ է եղել: Նա ամենալավ դեղն է ինձ համար ամենօրյա ճնշումներից հեռանալու համար գոնե մի վայրկյանով մի լավ երգով:[6]
  • Լոս Անջելեսը և Նյու Յորքը մեծ կենտրոններն են երաժշտության արդյունաբերություն աշխարհում, ուրեմն իհարկե դժվար կլինի նորեկների համար որ չգիտեն ինչ սպասեն երաժշտական բիզնեսից:[6]
  • Երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ իսկապես ուրախացնում է: Դա ինձ համար գործիք չե՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևե այդպես բան: Դա այն փաստի մասին է որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում:[6]

[խմբագրել] Մերիլին Մենսոն

  • Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է:[7]

[խմբագրել] Առանց աղբյուրի

[խմբագրել] Ֆրիդրիխ Նիցշե

  • Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
  • Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
  • Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
  • Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
  • Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 120։ ISBN 99930-2-263-2։ 
  2. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 160։ 
  3. 3,0 3,1 3,2 3,3 (2006) Սուրեն Գրիգորյանում՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 154։ 
  4. 4,0 4,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 153։ 
  5. 5,0 5,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 165։ 
  6. 6,0 6,1 6,2 villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29 թվականին։
  7. Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29 թվականին։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Շրջել կայքում
Գործիքներ
Այլ լեզուներով