Ֆաուստ
Արտաքին տեսք
«Ֆաուստ», Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ամենահայտնի ստեղծագործությունը։ Հայերեն թարգմանել է Պարույր Միքայելյանը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երբ խեղկատակ է քահանան նույնպես,
- Ինչպես հաճախ է դա մեզ մոտ լինում։
- Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան
- տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն։
- Միշտ երեխա է երեխան։
- Ձեր խոսքերն իրենց փայլով արտաքին,
- Որով դուք մարդկանց խաբում եք անվերջ,
- Տաղտուկ են, ինչպես աշնան ցուրտ քամին,
- Որն աղմկում է չոր ճյուղերի մեջ[1]։
- Ճիշտ է այնքան։
- Գործն այսօրվա մի թող վաղվան։
- Զուր մի կորցրեք և ոչ մի օր։
- Մարդն ինչ գտնի հնարավոր։
- Պիտի որսա հաստատակամ։
- Այնուհետեև ոչ մի անգամ
- Բաց չի թողնի գտածը նա,
- Եվ գործն առաջ միշտ կընթանա։
- Սիրտը սրտի հետ չեք կապի երբեք,
- Երբ սրտաբուխ չէ խոսքը լիովին։
- Վիշտը անգղ է կյանք հոշոտող։
- Ամբոխն ինչքան էլ լինի վատ
- Մարդը դարձյալ մարդով է մարդ։
- Չեն էլ հասկանում մարդիկ ապիկար,
- Առանց քրտինքի չի՛ք երջանկություն։
- Թե ունենան էլ իմաստնության քար,
- Զուր է, չեն դառնա սրանք իմաստուն։
- Ալիքն ամեն քամուց կտատանվի,
- Սակայն ժայռը չի սասանվի։
- Ոչ մի կասկած պահին միակ երջանկության
- Մարդու պարտքն է՝ ապրել, թեկուզ և մի վայրկյան։
- Պատրանք է ունայն
- Կարճ կյանքը երկրի,
- Երկինքն է միայն
- Օրրանն իղձերի։
- Այստեղ ենք հասնում
- Մեր երազածին,
- Մեզ վեր է հանում
- Հավերժ կանացին։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ֆաուստ, Երևան, 1963