Jump to content

Մարգարետ Թետչեր

Վիքիքաղվածք-ից

Մարգարետ Թետչեր (անգլ.՝ Margaret Hilda Thatcher) (հոկտեմբերի 13, 1925, Գրենթեմ, Լինքոլնշիր, Անգլիա — ապրիլի 8, 2013, Լոնդոն[1]), Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը (1979-1990), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-1990), բարոնուհի (1992)։ Հայտնի է որպես «երկաթե տիկին» (անգլ.՝ iron lady)։ Առաջին կինը, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Եթե դուք ուզում եք մտքեր փոխանակել, գնացեք տղամարդու մոտ, իսկ եթե ռեալ քայլեր եք ակնկալում որևէ բան անելու ուղղությամբ, ապա դիմեք կնոջը։
  • Երբ բնավորություն է ցույց տալիս կինը, նրա մասին ասում են՝ լիրբ, իսկ երբ բնավորություն է ցույց տալիս տղամարդը, ասում են՝ հիանալի տղա է։
  • Բացարձակ իմաստ չկա՝ լինել բազմոցի մեջ ընկղմված մի ինչ-որ խեղճ, փափուկ երևույթ։ Համաձայն չե՞ք։
  • Աքլորը միգուցե լավ ծուղրուղու է կանչում, բայց ամեն դեպքում ձու ածում է հավը։
  • Եթե ինձ քննադատողները տեսնեին՝ ինչպես եմ քայլում Թեմզայի ալիքների վրայով, կասեին, որ քայլում եմ ալիքների վրայով միայն այն պատճառով, որ լողալ չգիտեմ։
  • Անվճար պանիր միայն մկան թակարդում է լինում։
  • Համեստությունն այսօր շատ բարձր է գնահատվում։ Դե, իսկ լկտի պնդերեսությունն ընդհանրապես անգին է։
  • Տնային տնտեսություն վարելու խնդիրներին ծանոթ յուրաքանչյուր կին մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն։ Այսօր կինն իրեն դրսևորելու բազում հնարավորություններ ունի։ Մեզնից շատերը անգամ երկրներ են ղեկավարում։ Բայց հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ մեզ ավելի շատ փոքրիկ էլեգանտ պայուսակ է սազում, քան սվին։
  • Եթե ուզում ես կոկորդդ կտրել, մոտս չգաս վիրակապելու համար։
  • Ոչ ոք չէր հիշի «բարի սամարացու» մասին, եթե նա միայն բարի նպատակներ ունենար։ Նա նաև փող ուներ։
  • Ինչ-որ մի օր մենք բոլորս էլ անխուսափելիորեն տատիկ ենք դառնում։
  • Տունը պետք է կնոջ կյանքի կենտրոնը լինի, բայց ոչ երբեք՝ սահմանը։
  • Բոլորովին պարտադիր չէ համաձայնել զրուցակցիդ հետ՝ նրա հետ ընդհանուր լեզու գտնելու համար։
  • Մեր հոգսերի 90%-ը վերաբերում է նրան, ինչ երբեք չի պատահի։
  • Երբ արդեն «հարձակման» թիրախ դառնում է իմ անձը, ես միայն ուրախանում եմ։ Դա նշանակում է, որ հակառակորդներս այլևս քաղաքական փաստարկներ չունեն։
  • Պետք է թշնամուդ լավ ուսումնասիրես։ Այդպես հավանականություն կա, որ նա մի օր ընկերդ կդառնա։
  • Պարտադիր չէ սեփական հարուստ բնական պաշարներ ունենալ՝ հարուստ երկիր ունենալու համար։ Այդ նպատակին կարելի է հասնել նաև դրանց իսպառ բացակայության դեպքում։
  • Ամենակարևոր ռեսուրսը մարդն է։ Պետությունը միայն պետք է պայմաններ ստեղծի մարդկանց տաղանդը բացահայտելու համար։
  • Առանց տնտեսական ազատության ոչ մի ուրիշ ազատություն չի կարող լինել։
  • Հզոր լինելն իսկական լեդի լինելու պես մի բան է։ Եթե դուք ստիպված եք մարդկանց հիշեցնել, որ լեդի եք, ուրեմն դուք հաստատ լեդի չեք։
  • Պետք չէ անամոթաբար ստել, բայց երբեմն անհրաժեշտ է խուսանավել[2]։
  • Ես կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ հոգնի, իսկ քանի որ Բրիտանիան իմ կարիքն ունի, ես երբեք չեմ հոգնի[2]։
  • Երբ կինը հավատարմություն է դրսևորում, նրա մասին ասում են․ «Վտանգավոր կին է»։ Եթե տղամարդն է այդպիսին, ասում են․ «Նա ուժեղ տղա է»[2]։
  • Մեծ ողբերգություններն օգնում են մարդկանց միավորվել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Մահացել է «Երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 419-420։


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մարգարետ Թետչեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: