Կարլ Բյոռնե
Արտաքին տեսք
Կարլ Լյուդվիգ Բյոռնե (գերմ.՝ Karl Ludwig Börne, 1786 - 1837), գերմանացի հրապարակախոս, գրող, քննադատ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ[1]։
- Ով չի սիրում՝ չի կարող նաև ատել. ով ոչ մի բանով չի հիանում՝ չի կարող նաև արհամարհել. ով ոչ մի բան չի աստվածացնում՝ չի կարող նաև անիծել[2]։
- Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լինել հիմար, դրա դեմ ոչինչ անել չի կարելի, բայց իրավունքից ևս հարկավոր է օգտվել որոշ չափավորությամբ[2]։
- Բարձր հոգու մոլորությունն ավելի ուսանելի է, քան միջակության անսխալականությունը[2]։
- Գիտնական կա, որ նման է ինչ որ բանկի գանձապահի՝ նրա մոտ կա մեծ հարստությունների բանալի, բայց այդ հարստությունները նրան չեն պատկանում[2]։
- Եթե բնությունն ունենար այնքան օրենքներ, ինչքան պետությունը, ինքը՝ աստվածն ի վիճակի չէր լինի այն կառավարել[2]։
- Չկա մարդ, որն ազատություն չսիրի. բայց արդարամիտն այն պահանջում է բոլորի համար, անարադարամիտը՝ միայն իր համար[2]։
- Արդարությունը կյանքի համար նույնքան անհրաժեշտ նյութ է, ինչպես հացը[2]։
- Հեշտ է թաքցնել ատելությունը, ավելի դժվար՝ սերը, իսկ ամենից ավելի դժվար՝ անտարբերությունը[2]։
- Մարդ որքան քիչ է մտածում իր մասին, այնքան քիչ է նա դժբախտ[2]։
- Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ համարում են խելացի, նման այն բանին, ինչպես հանդարտ բնավորությունը հաճախ համարում են ուժեղ[2]։
- Վախկոտն ավելի վտանգավոր է ամեն մի այլ մարդուց, նրանից պետք է ամենից շատ վախենալ[2]։
- Հազարավոր հիվանդություններ կան, բայց առողջությունը միայն մեկն է[2]։