Կարլ Բյոռնե

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Börne, Ludwig.jpg

Կարլ Լյուդվիգ Բյոռնե (գերմ.՝ Karl Ludwig Börne, 1786 - 1837), գերմանացի հրապարակախոս, գրող, քննադատ:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ[1]:
  • Ով չի սիրում՝ չի կարող նաև ատել. ով ոչ մի բանով չի հիանում՝ չի կարող նաև արհամարհել. ով ոչ մի բան չի աստվածացնում՝ չի կարող նաև անիծել[2]։
  • Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լինել հիմար, դրա դեմ ոչինչ անել չի կարելի, բայց իրավունքից ևս հարկավոր է օգտվել որոշ չափավորությամբ[2]:
  • Բարձր հոգու մոլորությունն ավելի ուսանելի է, քան միջակության անսխալականությունը[2]:
  • Գիտնական կա, որ նման է ինչ որ բանկի գանձապահի՝ նրա մոտ կա մեծ հարստությունների բանալի, բայց այդ հարստությունները նրան չեն պատկանում[2]:
  • Եթե բնությունն ունենար այնքան օրենքներ, ինչքան պետությունը, ինքը՝ աստվածն ի վիճակի չէր լինի այն կառավարել[2]:
  • Չկա մարդ, որն ազատություն չսիրի. բայց արդարամիտն այն պահանջում է բոլորի համար, անարադարամիտը՝ միայն իր համար[2]:
  • Արդարությունը կյանքի համար նույնքան անհրաժեշտ նյութ է, ինչպես հացը[2]:
  • Հեշտ է թաքցնել ատելությունը, ավելի դժվար՝ սերը, իսկ ամենից ավելի դժվար՝ անտարբերությունը[2]:
  • Մարդ որքան քիչ է մտածում իր մասին, այնքան քիչ է նա դժբախտ[2]:
  • Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ համարում են խելացի, նման այն բանին, ինչպես հանդարտ բնավորությունը հաճախ համարում են ուժեղ[2]:
  • Վախկոտն ավելի վտանգավոր է ամեն մի այլ մարդուց, նրանից պետք է ամենից շատ վախենալ[2]:
  • Հազարավոր հիվանդություններ կան, բայց առողջությունը միայն մեկն է[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կարլ Բյոռնեի ասույթներից aadmag.am կայքում
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 170: