Ժամանակ
Արտաքին տեսք
Ժամանակի ընկալումը, օբյեկտիվ ժամանակի ընթացքի արտացոլումն է մարդու հոգեկանում՝ շրջակա միջավայրի հետ փոխազդեցության արդյունքում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ժամանակը բոլոր գանձերից ամենաթանկարժեքն է[1]։
- Այն մարդը, որ որոշում է իր ժամանակից թեկուզ մեկ ժամ վատնել, դեռ այնքան չի աճել, որ հասկանա կյանքի ամբողջ արժեքը[1]։
- Պաշտեցեք ժամանակը։ Երկրպագեցեք ժամանակին, քանզի ժամանակն աստված է։ Եթե ուզում եք նոր հավատ կամ նոր կրոն ստեղծել, սկսեք ժամանակից, այլապես ձեզ մոտ ոչինչ չի ստացվի[2]։
- Այն մարդիկ, որոնք մշտապես ժամանակ չունեն, սովորաբար ոչինչ չեն անում[1]։
- Հետաձգումը ժամանակի գողություն է[1]։
- Ժամանակն սպիացնում է բոլոր վերքերը[1]։
- Ժամանակն իր շավիղից դուրս է սայթաքել. օ՜, բա՜խտ իմ դժխեմ, ինչու ծնվեցի, որ հենց ե՛ս ուղղեմ[1]։
- Ժամանակի կորուստն անհամեմատ ծանր է նրա համար, ով ավելի շատ գիտի[1]։
- Թե ուզում ես երգդ լսեն,
Ժամանակիդ շունչը դարձի՛ր,
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին[1]։