Jump to content

Արմեն Ջիգարխանյան

Վիքիքաղվածք-ից
Արմեն Ջիգարխանյան

Արմեն Ջիգարխանյան (հոկտեմբերի 3, 1935, Երևան), ԽՍՀՄ և ռուսական կինոյի և թատրոնի հայազգի դերասան[1], թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1985)[2]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մեր կյանքի ամեն մի տարիքի մեջ մտնում ենք որպես նորածին և հաճախ, չնայած ապրած տարիներին, լինում ենք անփորձ[3]։
  • Երբեմն մարդիկ սարսափելի հարցեր են տալիս։ Մի անգամ ընկերներիցս մեկը, ոչ դերասան, հարցրեց. «Երբ դուք բեմի վրա ուտում եք՝ դրա համար վճարո՞ւմ եք, թե՞ ոչ»։
  • Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո գլխում և սրտում, լսիր և կարդա դասականներին։
  • Կյանքում հաջողությանը սպասելիս մարդ պետք է ծանրակշիռ լինի։
  • Սիրում եմ Ռոբերտ դե Նիրոյին. նրա աչքերը միշտ փոխվում են։
  • Մենք ապրում ենք վախի ներքո։ Մենք վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, մեր մասին վատ բաներ կմտածեն։
  • Մեր օրերում հեռուստատեսության, ամսագրերի, ֆիլմերի գլխավոր նպատակը ոչ մեկին չանհանգստացնելն է։ Նրանք զբաղված են միտքը քնեցնելով։
  • Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ արարքները։
  • Ժամանակակից կինոն ինձ չի հետաքրքրում, անգամ, եթե ես խաղում եմ տարբեր մանր դերեր։
  • Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը։ Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է։ Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին։
  • Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ։
  • Երբ մեր մեջ առաջանում է ինչ–որ դատարկություն, մենք փորձում ենք այն լցնել։ Ինչ-որ մեկը քարտերով է խաղում, իսկ ես այդ դատարկությունը լցնում եմ կենդանիներով. անվերջ կարող եմ նայել Animal Planet ալիքը։
  • Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ։ Զարմանքն ամեն ինչի հիմքն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Արմեն Ջիգարխանյանի մասին Հայկական հանրագիտարանում
  2. Արմեն Ջիգարխանյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 127. ISBN 99930-2-276-4. 


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արմեն Ջիգարխանյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: