Անտոն Մակարենկո
Արտաքին տեսք
Անտոն Մակարենկո (ռուս.՝ Антон Семёнович Макаренко, մարտի 1, 1888, Բելոպոլիե, Ուկրաինա — ապրիլի 1, 1939, Մոսկվա, ԽՍՀՄ), ուկրաինացի մանկավարժ և գրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդուն սովորեցնել երջանիկ լինել անհնար է, բայց դաստիարակել նրան, որպեսզի երջանիկ լինի՝ հնարավոր է[1]։
- Մենք գիտենք, թե որքան ուրախ և երջանիկ են ապրում այն մարդիկ, ովքեր շատ բան են կարողանում անել, որոնց մոտ ամեն ինչ հաջողվում է և առաջ է գնում, ովքեր իրենց չեն կորցնում ամեն մի պարագայում, ովքեր կարողանում են տիրապետել իրերին և գերիշխել նրանց վրա և ընդհակառակը, միշտ խղճում ես այն մարդկանց, ովքեր ամեն մի դատարկ բանի համար ընկնում են անհարմար դրության մեջ, ովքեր չեն կարողանում սպասարկել իրենց, այլ միշտ զգում են կամ դայակի կամ ընկերական ծառայության և օգնության կարիքը, իսկ եթե նրանց ոչ-ոք չի օգնում՝ ապրում են անհարմար կացության մեջ՝ փնթի, կեղտոտ, իրենց կորցրած[1]։
- Ինչքան հնարավոր է, ավելի շատ պահանջներ մարդուն, ինչքան հնարավոր է, ավելի շատ հարգանք՝ նրա նկատմամբ[2]։
- Ծնողական հեղինակության գլխավոր հիմքը կարող է լինել հենց միայն ծնողների կյանքն ու աշխատանքը, նրանց քաղաքացիական դեմքը, նրանց վարքագիծը[3]։
- Դաստիարակում է ամեն ինչը` մարդիկ, իրերը, երևույթները, բայց ամենից առաջ և ամենից երկար` մարդիկ։ Նրանցից առաջին տեղում են ծնողներն ու մանկավարժները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]