Jump to content

Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը

Վիքիքաղվածք-ից
Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը» գրքի 1981 թվականի հայերեն հրատարակության շապիկը

«Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը», 20-րդ դարի սկզբին ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Բեդիեի կողմից «Տրիստան և Իզոլդա» սիրավեպի տարբեր մշակումների օգնությամբ վերականգնված և վերաշարադրված ստեղծագործություն։ Հայերեն հրատարակվել է 1958 թվականին։

«Տրիստան և Իզոլդա» սիրավեպը համարվում է միջնադարյան և նոր ժամանակների արեմտաեվրոպական գրականության հուշարձան։ Ունի կելտական ծագում (Դրուստան և Եսսիլտ)։ Սյուժեի հիմքում Կոռնուելի թագավորի կնոջ՝ Իզոլդայի ողբերգական սերն է իր ամուսնու զարմիկի՝ ասպետ Տրիստանի հանդեպ։ Առաջին անգամ մշակել են ֆրանսիացի բանաստեղծները, այդ թվում՝ Բերուլը և Թոմասը (XII դ․ 70-ական թթ․)։ Թոմասի երկը XIII դ․ սկզբին վերամշակել է էլզասցի Գոտֆրիդ Ստրասբուրգցին։ Հայտնի են սիրավեպի մի շարք հետագա մշակումներ՝ անգլերեն, իտալերեն, իսպաներեն (բոլորը XIII դ․), չեխերեն (XIV դ․), սերբերեն (XV դ․) և բելոռուսերեն (XVI դ․)։ Ռոմանտիզմի շրջանում այդ սիրավեպի հիման վրա գրվել են Ա․ Շլեգելի, Վ․ Սկոտի, Կ․ Իմերմանի պոեմները, Ռ․ Վագների օպերան (բեմ․ 1865)[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բայց Բլանշֆլյորը լսել անգամ չէր ուզում։ Երեք օր սպասեց՝ զսպելով սիրելի տիրոջ հանդեպ տածած տենչանքը։ Չորրորդ օրը լույս աշխարհ բերեց մի տղա և գրկելով նրան՝ ասաց.
— Որդյակ իմ, վաղուց ի վեր ցանկանամ էի քեզ տեսնել և ահա տեսնում եմ ամենագեղեցիկ արարածը, որպիսին երբևէ ծնել է կինը։ Տխուր է իմ երկունքը, տխուր է քեզ գուրգուրող իմ առաջին ժպիտը և միայն քեզ համար է, որ տխրում եմ ես մեռնելիս։ Ու քանի որ դու աշխարհ եկար տխրությունից, թող քո անունը լինի Տրիստան։
  • Բայց Տրիստանը, որ գիտեր և՛ գեղեցիկ խոսել, և՛ տեղին լռել, խորամանկորեն պատասխանեց...
  • — Թագուհի,— ասաց Տրիստանր,— քիչ է ժամանակը։ Բայց անկասկած կկարողանաք ինձ բուժել երկու օրում։ Ես Իզոլդային նվաճեցի՝ վիշապին սպանելով, գուցե հետո նրան տիրանամ՝ հաղթելով արքունի արդարադատության նախարարին։
  • Հետո համբուրեց հյուրի շրթունքներն ի նշան հաշտության, և նրան զգեստավորեց շքեղ հանդերձանքով։
  • Սիրահարները չէին կարող ոչ ապրել, ոչ մեռնել միմյանցից հեռու։ Իրարից անջատված՝ դա ոչ կյանք էր, ոչ էլ մահ, այլ կյանք ու մահ միաժամանակ[2]։
  • Ես ուզում եմ տառապել այնքան ժամանակ, ինչքան դու ես տառապելու[2]։
  • Արդյոք ես նույնպես չե՞մ մոռանալու երբևիցե նրան, ով ինձ մոռանում է… [2]
  • Կանացի զայրույթն ահարկու է, և թող ամեն ոք զգուշանա դրանից։ Նրան, ում կինը սիրել է ամենից ավելի, նրանից վրեժ է լուծում ամենայն դաժանությամբ։ Կանայք շուտ սիրահարվում են, շուտ էլ ատում են, և եթե թշնամանք սկսվեց, տևում է շատ ավելի երկար, քան բարեկամությունը։ Սերը չափավորել՝ նրանք այդ կարողանում են, բայց ատելությունը՝ ոչ ամենևին[2]։
  • Մոլեգնությունը քաջություն չէ[2]։
  • Մի օր սիրելիս, մենք միասին կգնանք այն երջանկավետ երկիրը, որտեղից ոչ ոք չի վերադառնում։ Այնտեղ ճերմակ մարմարից դղյակ է կառուցված, որի հազար լուսամուտներից յուրաքանչյուրի վրա վառվող մոմ է շողշողում, ամեն լուսամուտի մոտ ասքասաց կա, որ նվագում ու երգում է մի անվախճան մեղեդի։ Արեգակն այնտեղ չի փայլում, և, սակայն, ոչ ոք չի կարոտում նրա լույսը. դա ապրող մարդկանց երջանիկ երկիրն է…[2]
  • Բայց գիշերվա ընթացքում Տրիստանի գերեզմանից աճեց կանաչ ու տերևաշատ մի մամխի՝ ճյուղավորումները ջլուտ ու ծաղիկները հոտավետ, բարձրացավ մատուռի վրայռվ ու խրվեց Իզոլդայի գերեզմանի մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 107
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ժոզեֆ Բոդիե «Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը»։ Grqamol.am (նոյեմբերի 25, 2014 թ.)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 18, 2015 թ.։


Աղբյուրներ

[խմբագրել]