Վիքիքաղվածք:Ամսվա քաղվածք/2012

Վիքիքաղվածք-ից

« Հնապահոց

Այս էջը պարունակում է 2012 թվականին գլխավոր էջում հայտնված ամսվա քաղվածքները։

2009 - 2010 - 2011 « Հունվար Փետրվար Հուլիս


Հունվար
Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք:
~ Կոմիտաս
Փետրվար
Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
~ Ֆրիդրիխ Նիցշե
Հուլիս
Հայրը բռնեց որդու ձեռքը, նրանք մտան խանութ և մոտեցան այն արկղին, որի մեջ թարմ մրգեր կային:
-Խնձո՞ր,- հարցրեց հայրը տղային: Նա վերցրեց արկղի լավագույն խնձորը և տվեց տղային,- ահա քեզ խնձոր:
...Տղան մի մեծ պատառ կծեց, դանդաղ ծամեց, կուլ տվեց և մի պահ հորը թվաց, թե նա էլ է մտածում խնձորի մասին, ինչպես ինքը: Խնձորը, սակայն, տղային երջանիկ չդարձրեց: Նա այն դրեց սեղանին` հոր առջև, և հետո նայեց նրան:Ահավասիկ նրանք` հայր և որդի, Քալիֆորնիայի Իթաքա քաղաքում, հավանաբար յոթ հազար մղոն հեռու այն վայրից, որը դարերով նրանց հայրենիքն էր եղել... Հայրը նայում էր որդուն և նրա մեջ տեսնում էր իր սեփական դիմագծերը: Իր իսկ աչքերն էին և աչքերի խորքում` իր իսկ դժբախտությունը: Փոքրիկը նույն մարդն էր, միայն` ավելի երիտասարդ:
<small|>Վիլյամ Սարոյան. «Մարդկային կատակերգություն»

2009 - 2010 - 2011 « Հունվար Փետրվար Հուլիս

« Հնապահոց