Վիքիքաղվածք:Ամսվա քաղվածք/2011
Արտաքին տեսք
« Հնապահոց
Այս էջը պարունակում է 2011 թվականին գլխավոր էջում հայտնված ամսվա քաղվածքները։
2009 - 2010 « Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
Հունվար
Ես ինձ համար կանոն եմ դարձրել հաղթահարել ոչ այնքան ճակատագիրը, որքան ինքս ինձ, և փոխել ոչ այնքան աշխարհի կարգը, որքան իմ սեփական նկրտումները։ ~ Ռենե Դեկարտ |
Փետրվար
Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր, Երբ խառն է դարը. Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր, Գնդակն ու ... տառը։ ~ Գևորգ Էմին |
Մարտ
Ես չեմ ցանկանում խոսել այլ լեզուներով։ Չի կարելի լավ գրել մի որևէ լեզվով, եթե օգտվում ես մի քանիսից։ ~ Անտուան դե Սենտ-Էկզյուպերի |
Ապրիլ
Հայերն ապրում են մեծ տրավմայով հանդեպ թուրքերի, և թուրքերն ապրում են պարանոյայով հանդեպ հայերի: Մենք երկու կլինիկապես հիվանդ պատահելիքներ ենք։ Ո՞վ կբժշկի մեզ։ Ֆրանսիական խորհրդարանի որոշո՞ւմը։ Միացյալ Նահանգների խորհրդարանի որոշո՞ւմը։ Ո՞րը կտա դեղատոմսը։ Ո՞վ կլինի մեր բժիշկը։ Հայերը թուրքերի դարմանն են։ Թուրքերը հայերի դարմանն են։ Բացի սա, չկա բժիշկ, և ոչ էլ նշանակում․․․ Երկխոսությունը միակ նշանակումն է։ Բժիշկը յուրաքանչյուրն է մյուսին։ Սրանից բացի լուծում չկա․․․ ~ Հրանդ Տինք |
Մայիս
Ապավինեք աստծուն, տղանե՛ր, բայց վառոդը չոր պահեք։ ~ Օլիվեր Կրոմվել |
Հունիս
Ներելն առավել արիություն է, քան պատժելը։ Թույլը չի կարող ներել։ Ներելն ուժեղի հատկանիշ է։ ~Մահաթմա Գանդի |
Հուլիս
Աշխարհքի շեն վըր գութնին էր, Գութան չեղներ, աշխարհն ի՞նչ էր... ~Ֆրիկ |
Օգոստոս
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս, Էլ ինչո՞վ ես յոյսը բերդիս,- Էլ Հայրենիք ինչո՞ւ եկար, Թէ պիտ խօսես օտար լեզուով, Խմես հայոց գինին նեկտար, ...Կենաց կանչես օտար լեզուով, Քաղես հայոց վարդերն ու հեզ Աղջիկ կանչես օտար լեզուով։ ~Յովհաննէս Շիրազ |
Սեպտեմբեր
Կարդա՛ այ իմ խելոք մանուկ, Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր, Կարդացողի խելքն է կտրուկ, Միտքը՝ պայծառ ու լուսավոր։ ~Ալեքսանդր Ծատուրյան |
Հոկտեմբեր
Ես եմ, դու ես, ես ու դու, Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք, - ես ու դու, Ես էլ դու եմ՝ ես չկամ... ~ Վահան Տերյան |
Նոյեմբեր
Կայսրի մը պէս հպարտ եմ հայոց լեզուն գիտցած ըլլալուս համար: Այնքան կը սիրեմ Ձեր լեզուն, որ տանս մէջ հայերէն կը խօսիմ տիկնոջս ու զաւակներուս հետ։ ~Ֆրեդերիկ Մակլեր |
Դեկտեմբեր
Նրանք, ովքեր կարող են հրաժարվել իրենց հիմնարար ազատությունից՝ հանուն մի փոքր ժամանակավոր անվտանգության, արժանի չեն ո՛չ ազատության, ո՛չ էլ անվտանգության։ ~ Բենջամին Ֆրանկլին |
2009 - 2010 « Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
« Հնապահոց