Վիքիքաղվածք:Ամսվա քաղվածք/2010
Արտաքին տեսք
« Հնապահոց
Այս էջը պարունակում է 2010 թվականին գլխավոր էջում հայտնված ամսվա քաղվածքները։ Հոկտեմբեր ամսին ամսվա քաղվածք չի եղել։
2009 « Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր » 2011
Հունվար
| Մի բան կա միայն ժամանակին հաղթող. իմաստությու՛ն։ ~ Մկրտիչ Պեշիկթաշլյան |
Փետրվար
| Ով ոչ մի բան չի հարցնում, նա ոչ մի բան չի սովորի։ ~ Թոմաս Ֆուլեր |
Մարտ
| Որքան մարդը տգետ է, այնքան անհամբերությամբ է ձգտում դատողություններ անել։ ~ Էտեն Բոնո դե Կոնդիլյակ |
Ապրիլ
| Երկու հսկաներու միջև կը տատանվիմ ու տատանվիմ։ Երկու միականի կիկլոպներ կը բաժանեն հոգիս։ Գիտություն մը, որ փաստեր ունի ու իտեալ չունի ու Կրոնք մը, որ իտեալ ունի ու փաստեր չունի։ ~ Ռուբեն Սևակ |
Մայիս
| Օգուտը ոչ թե շատ, այլ լավ գրքերի մեջ է։ ~ Սենեկա Ավագ |
Հունիս
| Մարդ երբեք չի նկատում, թե ինչ է արվել, նա միայն կարող է տեսնել, թե ինչ է մնում անելու։ ~ Մարի Կյուրի |
Հուլիս
| Խոստանում եմ. Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, ինչի՞ համար, Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ։ ~ Պարույր Սևակ |
Օգոստոս
| Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը։ ~ Գուրգեն Մահարի |
Սեպտեմբեր
| Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է։ ~ Օնորե դե Բալզակ |
Նոյեմբեր
| Անխելք չեն նրանք, Ովքեր չեն գոռում, Ում ներսն է դատարկ, Նա է որոտում։ ~ Ավիցենա |
Դեկտեմբեր
| ՀԿ-ները պետք ա ներկայացնեին հասարակության լուրջ զանգվածների շահեր և ստեղծվեին ելնելով կոնկրետ խնդիրներից՝ դրանք լուծելու շուրջ համախմբելով քաղաքացիներին։ Վարդագույն քաղաքում խնդիրները ոչ թե ծնվում էին քաղաքացիների մեջ, այլ հայտարարվում էին միջազգային դոնորների կողմից։ ~ Վարդագույն քաղաքի գույնը |
2009 « Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր » 2011
« Հնապահոց











