Վահան Տեր-Ղազարյան
Արտաքին տեսք
Վահան Տեր-Ղազարյան (հուլիսի 20, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 28, 2021, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հիասթափության վտանգը կախված է միասնականությունից, եթե ժողովուրդը չի ուզում սպանվել, չի սպանվի, եթե ժողովուրդը չի ուզում հիասթափվել, չի հիասթափվի[1]։
- Ամենակարևորը կադրային քաղաքականությունն է. մարդը պետք է լինի իր ճիշտ տեղում, ոչ մի քայլ վերև, ոչ մի քայլ ներքև, հակառակ դեպքում՝ եթե կադրային քաղաքականությունը սխալ լինի, մենք կկանգնեք նույն կոտրած տաշտակի առաջ։ Անպայման կհայտնվեն զանազան դուրսպրծուկներ, զանազան ստոր մարդիկ, պատեհապաշտներ ու դուրս կմղեն ազնիվ մարդկանց ու մասնագետների։ Մեզ անհրաժեշտ են բոլոր տեղերում մասնագետներ, երկրի ղեկավարն էլ պետք է լինի մասնագետ, իր գործի մասնագետ[1]։
- Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, իսկ երիտասարդական շարժումը ցույց տվեց, որ այդ արգանդը, Սևակի բառերով, դարձել է ավելի բեղուն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]