Jump to content

Սուսաննա Մկրտչյան (նկարիչ)

Վիքիքաղվածք-ից

Սուսաննա Մկրտչյան (հունվարի 19, 1946, Գյումրի), հայ նկարիչ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Աչքերիս լույսը, մատներիս ուժը, մտքիս խոյանքը և այն, ինչ հանձնելու եմ կտավին, մեկընդմիշտ մնալու է մարդկանց, և դա թող լույս լինի։ Ամենաաստվածայինը արարման պահն է և լույսը, որ մնալու է քեզանից հետո և հիշեցնելու քո ներկայությունն արվեստում[1]։
  • Արարման պրոցեսը ստեղծագործողի մեջ պիտի հասունանա, ներշնչանքը կա ու կա ու մեկ էլ տեսար՝ անհետանում է, չես հասցնում բռնես, քոնը դարձնել։ Բանաստեղծության չգրված տողի պես գիշերվա խորհածդ կարող է այլ կերպավորում ստանալ, միշտ հետաքրքիր է՝ գիտեմ, որ ինչ-որ բան պիտի անեմ, բայց դա որոշակի չէ, ավելի լիքն է ու տարողունակ[2]։

Սուսաննա Մկրտչյանի մասին

[խմբագրել]
  • Այս զարմանահրաշ կնոջ մեջ զարմանալիորեն համադրված են ոգու արիությունը, քնքշությունն ու մարդկային հմայքը, կազմակերպչական անուրանալի տաղանդը, անմարելի կենսագործական էներգիան, ոգևորվելու և ոգևորհոլու հազվա­գյուտ կարողությունը[1]։
Հենրիկ Իգիթյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]