Ռոբերտ Դե Նիրո

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Ռոբերտ Դե Նիրո կրտսեր (անգլRobert De Niro, Jr., օգոստոսի 17, 1943, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Ռոբերտ Դե Նիրո

Քաղվածքներ[խմբագրել]

  • Նրանք, ովքեր խոսում են, չգիտեն, իսկ նրանք, ովքեր գիտեն, երբեք չեն ասի։ Ահա այսպես էլ ամեն ինչ պտտվում է։
  • Կյանքը հազվադեպ է քեզ ամբողջովին փոխում, սակայն այն քեզ միշտ փոխում է մանրուքների մեջ։ Օրինակ՝ նախկինում՝ մանկության տարիներին, ես քաղցր էի սիրում, իսկ հիմա ես այն ուտում եմ միայն այն ժամանակ, երբ հայտնվում եմ ռեստորանում։ Դե ինչ արած, մտածում եմ ես, եթե ես հայտնվել եմ այստեղ, թող քաղցր լինի։
  • Եթե ես սիրում եմ տաքանալ արևի տակ, և եթե ես կարող եմ կես օր նստել պատշգամբում լավ տեսարանը դիմացս, դա ամենևին չի նշանակում, որ ես որոշել եմ թոշակի գնալ։ Փոքր բաներից հաճույք ստանալու իմ փորձերը ծերության հետ ոչ մի ընդհանրություն չունեն։
  • Ես վատ հիշողություն ունեմ, սակայն չեմ սիրում, երբ ինձ այդ մասին հիշեցնում են։
  • Շատ վաղուց՝ դեռ մանկության ժամանակ, երբ ես թատերական դպրոց էի գնում, տնօրենը մի անգամ հարցրեց ինձ. «Եվ ինչո՞ւ ես դու որոշել դերասան դառալ»։ Ես անկեղծորեն չգիտեի, թե ինչ պատասախանել, ուստի ոչինչ չպատասխանեցի։ Եվ այդժամ նա ասաց. «Որպեսզի ինքնարտահայտվես, ապու՛շ»։ Եվ ես գլխով արեցի. «Այո՛, իհարկե, այդպես էլ կա»։
  • Տաղանդը առաջին հերթին ճիշտ ընտրություն կատարելու ունակությունն է։
  • Ես սիրում եմ թատրոն գնալ։ Այնտեղ ինձ ոչ ոք չի անհանգստացնում։ Այնտեղ ինձ նույնիսկ ոչ միշտ են ճանաչում։
  • Դերասանական արվեստի մեջ ամենատհաճն այն է, որ մարդիկ չափազանց բարեհամբույր են քեզ հետ։ Օրինակ, դու խոսում ես ինչ-որ մեկի հետ, և բոլորը քեզ գլխով են անում, եթե նույնիսկ դու լիակատար հիմարություն ես դուրս տալիս։ Սակայն մարդուն իրականում պետք է այնպիսի մեկը, որը նրան ասի այնպիսի բաներ, որը նա չի ուզում լսել։
  • Իմ աշխատանքի մեջ ես ամենաշատը գնահատում եմ ուրիշների կյանքով ապրելու և դրա համար երբեք չվճարելու հնարավորությունը։
  • Ես թանկ կվճարեի այն բանի համար, որպեսզի կարողանայի սովորել միանգամից տարբերել լավ խորհուրդները վատերից։
  • Ինձ դուր է գալիս, երբ խորհուրդներ տալիս են երեխաները։ Ո՛չ, ես ոչ միշտ եմ համաձայնվում նրանց հետ։ Ինձ ուղղակի դուր է գալիս այդ իրավիճակը։
  • Հենց դու երեխաներ ես ունենում, դու ունենում ես խնդիրներ։
  • Մինչև դու չփոձես, դու չես հասկանա։ Ահա թե ինչ եմ ասում ես իմ երեխաներին։
  • Իմ ֆիլմերը նման են իմ երեխաներին, սակայն մեկ տարբերությամբ. նրանց չես կարող վերաթողարկել 3D տարբերակով և վերահարստանալ։
  • Լսումների գնացող դերասաններին ես միշտ աում եմ. «Այնքան էլ կարևոր չէ, թե դուք կստանաք այդ դերը, թե՞ ոչ, գլխավորն այն է, որ ձեզ նկատեն»։
  • Եթե Մարտին (Մարտին Սկորսեզե) ինձանից որևէ բան խնդրի, ես այդ մասին լրջությամբ կմտածեմ, եթե նույնիսկ դա ինձ անհետաքրքիր թվա։
  • Ես միշտ ինձ պարտավորված եմ զգացել Կոպոլայի նկատմամբ։
  • Ես կարծում եմ ռեժիսորի աշխատանքը նման է նախագահի աշխատանքին։ Չափազանց նման են նպատակները։
  • Ես դեռ երբեք ժամանակ չեմ ունեցել, որպեսզի իմ բոլոր ֆիլմերը հերթով նայեմ։ Ես այդքան էլ չեմ սիրում նայել իմ ֆիլմերը։ Դրանք ինձ քնեցնում են։
  • Ես կարծում եմ, որ մարդը ոչ միայն փոխել է մոլորակի կլիման, այլ նաև ինչ-որ բան արել է ժամանակի հետ։ Դուք չե՞ք նկատել։ Այժմ տաս տարին անցնում է այնպես, ինչպես նախկինում երեք տարին։
  • Երբեմն ես նախանձում եմ մահացածներին. նրանք լիքը ազատ ժամանակ ունեն։
  • Ես երբեք չեմ հասցնի կարդալ բոլոր այն գրքերը, որոնք կցանկանայի։ Ուրեմն ավելի լավ է ինձ այդ մասին չհարցնել։
  • Ես նախըտրում եմ շատ իրեր չունենալ։ Ինչքան շատ իր դու ունես, այնքան շատ էներգիա ես դու ծախսում դրանց վրա։
  • Մարդիկ տարբեր են լինում. մինչ մի մասը մտածում է, թե ինչպես իրապես ինչ-որ յուրահատուկ բան ստեղծի, մյուս մասը մտածում է, թե ինչպես դրանից առավելագույն օգուտ քաղի։
  • Մեծ փողերը այդքան էլ լավ չեն համադրվում իրական որակի հետ։ Համենայնդեպս, կինոյում այդպես է։
  • Եթե աթոռը լավն է, դու շատ ժամանակ չես ծախսի, որ նրանում տեղավորվես։
  • Ես երբեք չեմ սիրել Լոս Անջելեսը։ Դա միակ քաղաքն է, ուր ես համաձայնում եմ գնալ միայն այն բանից հետո, երբ ինձ կվճարեն։
  • Իտալիան վաղուց արդեն փոխվել է։ Սակայն Հռոմը նույն Հռոմն է։
  • Ես իտալական արյուն ունեմ, սակայն ես ամբողջովին իտալացի չեմ։ Ես մի քիչ հոլանդացի եմ, մի քիչ ֆրանսիացի և մի քիչ էլ գերմանացի։ Սակայն ես իտալական անուն ունեմ և դրա համար էլ ես սովոր եմ ինձ նույնականացնել հենց իտալական մասի հետ։
  • Ես հիմա ավելի շատ եմ ժպտում, քան ժպտում էի պատանեկության ժամանակ։ Թվում է՝ ես սկսել եմ մարդկանց պակաս խիստ դատել։
  • Ծերության հետ միշտ գալիս է զգուշությունը. ահա, թե ինչ եմ ես նկատել։
  • Ավելի կարևոր բան չկա, քան դադարել վախենալը։ Սակայն պետք չէ քաջությունը անմտության հետ խառնել։
  • Վերջերս ես կարդացել եմ, որ համաձայն վերջին հետազտությունների՝ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգում մերկանալով տղամարդկանց առջև, քան տղամարդիկ, երբ մերկանում են կանանց առջև։ Իմ կարծիքով, այստեղ ամեն ինչ պարզ է. կինը տղամարդուն միշտ նայում է գնահատող հայացքով, իսկ տղամարդը՝ շնորհակալական։
  • Նիհարելն ավելի հեշտ է, քան երիտասարդանալը, սակայն դա էլ լիովին հնարավոր է։
  • Ես նախանձում եմ Դասթին Հոֆմանին։ Նա կարող է լինել և՛ ծիծաղաշարժ, և՛ խելացի միաժամանակ։ Իսկ ինձ մոտ այդպես երբեք չի ստացվել։
  • Իրականությունը յուրաքանչյուրի մոտ յուրովի է։
  • Եթե Աստված գոյություն ունի, ապա ես մի քանի հարց ունեմ նրան։
  • Իսկ ես այդպես էլ չգնացի «Ավատար»-ը դիտելու։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռոբերտ Դե Նիրո հոդվածը նաև Վիքիպեդիայում: