Ջոն Լենոն
Արտաքին տեսք
Ջոն Ուինսթոն Օնո Լենոն (անգլ.՝ John Winston Ono Lennon, հոկտեմբերի 9, 1940 — դեկտեմբերի 8, 1980), անգլիացի երաժիշտ, երգիչ և երգահան, հանրահայտ «Բիթլզ» խմբի համահիմնադիրներից։ Լենոնը նաև խաղաղության ակտիվիստ և Վիետնամական պատերազմին դեմ է եղել։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կյանքն այն է, ինչ քեզ պատահում է, երբ այլ պլաններով ես զբաղված[1]։
- Գոյություն ունեն մոտիվացիայի երկու հրիչ ուժեր' վախն ու սերը։ Երբ մենք վախենում ենք, ետ ենք քաշվում կյանքից։ Երբ մենք սիրում ենք, ոգևորվածությամբ ու հոժարությամբ գրկաբաց ընդունում ենք այն ամենը, ինչ կյանքը տալիս է մեզ։ Մենք պետք է նախ սովորենք սիրել ինքներս մեզ' մեր բոլոր առավելություններով ու անկատարությամբ հանդերձ։ Եթե մենք չկարողանանք սիրել ինքներս մեզ, մենք չենք կարող ամբողջությամբ բացահայտել սիրելու մեր կարողությունը ու մեր ստեղծագործելու և արարելու հնարավորությունը։ Էվոլյուցիայի և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու հույսը ընկած է այն մարդկանց անվախության ու սրտաբացության մեջ, ովքեր գրկաբաց ընդունում են կյանքի ընձեռած բոլոր դժվարություներն ու անակնկալները։
- Հաճույքով կորսված ժամանակը չի համարվում կորսված[2]։
- Երբ 5 տարեկան էի, մայրիկը միշտ պնդում էր, որ կյանքում ամենակարևորը երջանիկ լինելն է։ Երբ գնացի դպրոց, ինձ հարցրին, թե ով եմ ուզում դառնալ, երբ մեծանամ։ Ես գրեցի. «Երջանիկ»։ Ինձ ասացին. «Դու չես հասկացել առաջադրանքը», իսկ ես պատասխանեցի. «Դուք չեք հասկացել կյանքը»[2]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 7. ISBN 978-99941-1-748-2.
- ↑ 2,0 2,1 Джон Леннон, цитаты