Վարդգես Պետրոսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Պետրոսյան Վարդգեսից)
Վարդգես Պետրոսյան (1932 — 1994), հայ գրող և բանաստեղծ։
Քաղվածքներ
[խմբագրել]- «Բարեկամություն» փողոցի վրա հարևանը սպանել է հարևանին[1]։
- Մարդու շորերը և կոշիկները ևս հոգնում են։ Միայն նրանց հոգնածությունը կոչվում է մաշվել, իսկ մարդունը մահ[1]։
- Մարդիկ ուզում են թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար հասկանալ չեն կարող[1]։
- Պատմությունը գրատախտակ չի, որ չուզածդ բանաձևը ջնջես[1]։
- Ամենափառավոր անցյալի պատն էլ, եթե այդ պատին քարեր չեն ավելանում, փոխվում է ավերակի, պատում է մոլախոտով, դառնում է փոշի և հուշ[1]։
- Երջանիկ էր զամբիկը, նրա պես ո՞վ կարող էր վազել։ Բայց անհեռատես տերը նրան լծեց սայլին՝ խորտակելով արշավի համար ծնված մի փայլուն ապագա։ Վա՜յ նրան, ով կյանքի նախաշեմին հանձնվի նման սայլապանի[1]։
- Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու[2]։
- Բոլոր մարդիկ էլ կարոտ են բնական վիճակների։ Ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևացնելը[2]։
- Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում։ Իսկ մնացած տարիներին փորձում են լռել սովորել, որը մարդուն կարգին չի հաջողվում[2]։
- Բժիշկն ասաց. «Լիմոն է հարկավոր»։ Հարյուր հատ բերեցին, մեկն էլ էր շատ հիվանդի համար[3]։
- Մարդու կյանքը լուցկու տուփ է, որտեղ կամաց-կամաց ավելանում են այրված հատիկները[3]։
- Պապը կորցրեց կյանքը, հայրը՝ երկիրը, որդին՝ հոր երգը։ Թոռը ոչինչ չի կորցնի։ Չի ունենա, որ կորցնի[3]։
- Ներսես Աշտարակեցին երբեմն գալիս էր, խոնարհվում տապանաքարերին, աղոթում։ Այդ րոպեներին նա Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր, այլ հնազանդ որդի՝ որբ ու անպաշտպան[3]։
- Մարդը ջրի նման բան է, եթե շարժվեց, կզուլալվի, ինքն իրեն կմաքրվի, եթե կանգնեց, անշարժացավ, կհոտի, կնեխի[4]։
- «Անստորագիր նամակ», կարծում եմ անստորագիր բառի արմատը պետք է, որ «ստոր»-ը լինի[5]։
- Սա հեքիաթներով կերակրվող սերունդ չի. նրանց կծու-թթու ուտելիք է հարկավոր[6]։
- Ամեն մարդ ծնվում է կարևոր, մեծ մի բանի համար[7]։
- Պատմական նյութ մարմնավորել չի նշանակում կտրված լինել իր ժամանակից, որովհետև ժամանակները կապված են իրար հետ արմատներով[8]։
- Կոտրվում է միայն ուժեղը։ Թույլը ճկվում է, երկարում, կարճանում, հարմարվում[9]։
- Խղճալ նշանակում է իսկապես սիրել մարդուն, նշանակում է խնայել նրան, այսինքն, չհարկադրել մարդուն անելու մի բան, որ դեմ է նրա խղճին, համոզմունքներին[10]։
- Մահախոսականը գրողի վաստակի վավերացումն է[11]։
- Երբեմն թշնամիները նկատում են այնպիսի թուլություններ, որ բարեկամը չի տեսնում[12]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 16. ISBN 99930-2-276-4.
- ↑ 2,0 2,1 2,2 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 38. ISBN 99930-2-276-4.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 39. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 47. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 49. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 50. ISBN 99930-2-276-4.
- ↑ Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ:Վեպ.-Երևան:Սովետ գրող, 1986.-592 էջ, (էջ 31)
- ↑ Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 75)
- ↑ Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 116)
- ↑ Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 117)
- ↑ Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 151)
- ↑ Վարդգես Պետրոսյան։ Կրակե շապիկ, (էջ 154)