Ոսկե վազերի մեջ
Արտաքին տեսք
Ոսկե վազերի մեջ, Անահիտ Սեկոյանի ստեղծագործույթունը՝ գրված 1958 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ինչքան բարդ է մարդկային կյանքը, ինչքան շատ պարտականություններ են շրջապատում նրան։ Կարծես մարդկային պարտականությունները բաժանվում են երկու անհավասար մասի, դժվար` որ առանձնապես մեզ են վերաբերում և հեշտ` որ վերաբերում են բոլոր մյուսներին։ Իսկապես, մի՞թե զարմանալի չէ։ Ապրում ես՝ ամեն կերպ աշխատելով լինել լավ զավակ` ընտանիքի, հարազատների համար, ոչ ոքի վրա բեռ չդառնալ, ոչ ոքի վնաս չպատճառել, մի խոսքով թվում , ամեն ինչ կարգին է,-բայց ահա բավական է ուրիշի աչքով նայես քեզ, որպեսզի նորմալ կյանքի օրինակելիության պատրեկացումը հօդս ցնդի։ Դուրս է գալիս բնավ էլ բավական չէ, որ մարդս մտածի հարազատների, իր մասին։ Կա առավել մեծ հասարակական պարտքը։ Եվ կարող է պատահել, որ ոչ այսօր, ոչ էլ մյուս օրը դա չհիշեցնում քեզ, բայց վաղ թե ուշ դու պարտավոր ես հաշիվ տալ հասարակությանն այդ պարտքի համար։
- Սերն այն ծաղիկն է, որն արցունքով է աճում…
- Ամենածանր բանը մահն է…
- Երբեմն չնչին մի բան արտակարգ կերպով փոխում է մարդու ոչ միայն արտահայտությունը, այլև դիմագծերը…
- Ցավը գալիս է վազեվազ, դուրս է գնում նազենազ…
- Ավաղ սովորական լինելու հետ շատերս չենք հաշտվում։ Ոչ միայն մանկական հասակում, այլև հասուն տարիքում…..
- Մի՞թե որդին մեծանում է առհասարակ, կամ մայրը երբևիցե դադարում է զավակին օգտակար լինելուց….
- Մի բան խոստանալուց առաջ պետք է մարդ մտածի, թե ինքը կարո՞ղ է կատարել այն, որովհետև խոստումը պարտքի գիտակցությունն է…
- Երբ մեջտեղն անկեղծ սեր կա, մնացածը դատարկ բան է…
- Նա մեռել է, հասկանալով, թե ինչու է ապրել և բնավ չհասկանալով, թե ինչու է մեռնում…
- Կնոջ և մոր սերը բոլորովին տարբեր զգացումներ են, դրանք իրարով են հարստանում…
- Ամենավատ արարքն էլ վերջ ունի, ամենաուժեղ մարդն էլ կարող է ծնկի գալ…
- Երջանիկ կինը գեղեցիկ չէ ու միթե երջանկությունը ինքը գեղեցկությունը չէ…
- Ամեն մեկի կյանքում լինում են պահեր, երբ մարդ թառամում է, խամրում` ինքն էլ չիմանալով ինչու, ինչ-որ բանից ուզում է ազատվել` չհասկանալով, թե ինչից, ապրում է մի տարտամ վիճակ, որ անուն չունի, ինչ-որ անուրախ անհանգստություն մեծանալով, ծավալվելով, դուրս գալով սրտից, որտեղ հավանորեն նա պետք է ծնված լինի, բռնում է ողջ մարմինը, մեռցնում ամեն որոշակի ցանկություն և պահանջ։ Այդպիսի ժամանակ մարդ չի կարողանում ասել, թե ինքն ինչ է ուզում, ինչ բանի կարոտություն ունի, ինչ բուռն ցանկություն, որ չի հայտնում, վախենալով, թե շատ է անհասկանալի ու երազային։
- Շատ մեծ տարբերություն կա տխրության և թախծի միջև. Եթե առաջինը որոշակի հոգեկան վիճակ է, որոշակի և հայտնի, ածա թախիծը այն զգացումն է, որը տխրություն չի բնավ, բայց բավականաչափ մոտ է նրան, իսկ առավել մոտ է սրա հակոտնյային` ուրախությանը, ավելի ճիշտ` ուրախության բուռն կարոտին…