Նպատակ
Արտաքին տեսք
Նպատակ, այն ցանկալի արդյունքն է, որ մարդ կամ համակարգ պատկերացնում է, պլանավորում և պարտավորվում հասնել անձնական կամ կազմակերպական ցանկալի վերջնակետի ակնկալվող զարգացման պարագայում։
Քաղվածքներ
[խմբագրել]- Նպատակին հասնելու համար նախ՝ առաջ պետք է գնալ[1]։
- Ոչ մի նպատակ այնքան բարձր չէ, որպեսզի արդարացնի նրան հասնելու անազնիվ միջոցները[1]։
- Այս է նպատակը մեր բնության. աղքատանալիս տրտնջում ենք, իսկ հարստանալիս ամբարտավանանում, մեզ անմահներ կարծում և ամուր կառչում աշխարհից[1]։
- Ով նպատակ չունի, նա ուրախություն չի գտնում ոչ մի զբաղմունքի մեջ[1]։
- Նպատա՛կ, բա՛րձր նպատակ... ա՛ռ իմ բոլոր ուժերն ու ցանկությունները, եթե ես չպիտի անմահանամ[1]։
- ...Այն նպատակը, որի համար անարդար միջոցներ են պահանջվում, արդար նպատակ չէ[1]։
- Աշխարհի նպատակն այն է, որ բանականությունը թագավորի[1]։
- Մեր վաղվա պլանների իրականացման միակ խոչընդոտները կարող են լինել մեր այսօրվա կասկածները[2]։
- Ոչ մի տեղ չտանող ճանապարհները ամենից հեռուն են հասցնում[2]։
- Նշան բռնելով արեգակին` ես կարող եմ խփել աստղին։
Աղբյուրներ
[խմբագրել]