Մենություն
Արտաքին տեսք
(Վերահղված է Միայնակությունից)
Աղբյուրով
[խմբագրել]- Այո՛, մարդ-տիեզերական մարմինը մի եզակի ու անկրկնելի երևույթ է տիեզերքում, իր մենության ու միայնակության մեջ ապշեցուցիչ մի առեղծված։ Ու, թերևս, տիեզերական «կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ ինքնաոչնչացման եզր հասցված...[1]
- Միայնակ ուրախանալը տխուր բան է[2]։
- Մենք միայնակ կենդանիներ ենք։ Մեր բոլոր կյանքը անց ենք կացնում փորձելով պակաս միայնակ լինենք։ Մեր ամենահնագույն մեթոդներից պատմվածք պատմելն է՝ լսողին աղաչելով, որ ասի—կամ զգա -- «Այո, դա այդպես է, կամ գոնե դա այդպես է ինչպես ես եմ զգում։ Դու այնքան, որ կարծում էիր, մենակ չես։»
- «Ի հարգանք բառերի» (անգլերեն՝ In Awe of Words), Դը Էքսոնիան (The Exonian), 75-րդ ամյակի հրատարակչություն, Էքսեթերի համալսարան (1930)
Առանց աղբյուրի
[խմբագրել]- «Ես մարդկանց մոտիկությունից չեմ փախչում, հենց հեռուն, մարդու և մարդու միջև մշտնջենական հեռուն է, որ ինձ մենություն է քշում»։
- Վախկոտը չգիտի, թե ինչ բան է մենությունը. նրա աթոռի հետևում միշտ մի թշնամի է կանգնած։
- Մենությունը մեզ ավելի խիստ է սարքում ինքներս մեր և ավելի կարոտյալ՝ մարդկանց հանդեպ. երկուսով էլ այն բարելավում է բնավորությունը։
- Մենության մեջ մենակին հոշոտողն ինքն է, բազմության մեջ նրան հոշոտողները բազում են։ Դե ընտրի՛ր։
- Նա միայնակ է և ոչինչ չունի, բացի իր մտքերից, ի՛նչ կա զարմանալի, որ նա հաճախ նրանց հետ տրվում է գրգանքի և չարաճճիություններ է անում և քաշում է նրանց ականջները։- Իսկ դուք, անտաշնե՛ր, ասում եք՝ նա թերահավատ է։
- Ես միայն հիմա եմ մենակ, ես տենչում էի մարդկանց, ես փնտրում էի մարդկանց - ես միշտ միայն ինքս ինձ գտա - և այլևս չե՜մ տենչում ինձ։
- Շատ մենակի համար աղմուկն արդեն սփոփանք է։
- Փոքր, բայց հիանալի խնջույք, ասաց մարդը, որը մենակ էր խմում։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 199. ISBN 99930-2-263-2.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 314.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 311.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 181.