Մաքսիմ Ռիլսկի

Վիքիքաղվածք-ից

Մաքսիմ Ֆադեևիչ Ռիլսկի (ուկր.՝ Максим Тадейович Рильський, մարտի 19 (31), 1895, Կիև - հուլիսի 24, 1964, Կիև), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, գիտնական, հասարակական գործիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հե՜յ, դո՛ւ, թռի՛ր, առա՜ջ, թռի՛ր,
Ինչպես ճախրող սավառնակ.
Հաղթ է մեր ուժն, անծայրածիր,
Դեպի անպարտ նպատակ[1]։
Եվ ուժով իմի,
Դու փառքի երկիր իմ,
Հարազատ երկիր[1]։
  • Սիրի՛ր որթը խաղողի և քո բահը փայլփլուն.
Թագերը և դարերը հերթով գալիս են գնում,
Այնտեղ, ուր հոտն էր պահում խաշնարածը անխռով,
Քաղաքներն են աղմկում, նյութվում են մարտ ու գրոհ,
Մահկանացուն ապրում է մաքառման մեջ կյանքը ողջ,
Բայց իմացիր, լոկ այնտեղ, ուր աշխատանքն անխոջ
Հողի գիրկն է ակոսում ու կյանքի սերմը ցանում,
Այնտեղ բախտն է հաստատվում և պտուղն է ուռճանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մաքսիմ Ռիլսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: