Jump to content

Մասնակցի քննարկում:Գաբրիելյան Աշոտ

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիքաղվածք-ից
Latest comment: 3 տարի առաջ by Գաբրիելյան Աշոտ in topic Խմբագրումներ

Խմբագրումներ

[խմբագրել]

Հարգելի մասնակից, արդյո՞ք քաղվածքային նշանակություն ունեն Հիմալայան արջ և Սկյուռակ հոդվածներում ներկայացված հատվածները։ Խնդրում եմ առանձին հոդվածներ ստեղծել միայն քաղվածքների համար։ Վիքիքաղվածքում համայնքն այնքան էլ ակտիվ չէ, այդ պատճառով չեմ կարող հոդվածները ներկայացնել ջնջման՝ հույս ունենալով, որ գոնե 1-2 մասնակից կարձագանքի։ Խնդրում եմ վերանայել հոդվածները։--Voskanyan (քննարկում) 06:05, 12 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի Voskanyan, կարծում եմ` այո: Մի փոքր ուսումնասիրելով այլ լեզուներով վիքիքաղվածքները, հասկացա, որ քաղվածում են ոչ միայն ասույթներն ու աֆորիստիկ նշանակություն ունեցող հատվածները, այլև տվյալ երևույթի մասին տեղեկատվական նշանակություն ունեցող հատվածները, մանավանդ երբ դրանք գեղարվեստական գրականության մեջ են: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 05:37, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Քանի որ այլ ակտիվ մասնակիցներ չկան, իսկ միանձնյա որոշում կայացնել ես չեմ ուզում, խնդրում եմ նշել, թե որ Վիքիքաղվածքում եք հանդիպել ուղղակի նախադասությունների մեջբերում, նկատի ունեմ՝ որտեղ են Վիքիքաղվածքում ներառում տվյալ բառը պարունակող ուղղակի նախադասությունները, և եթե անգամ նման Վիքիքաղվածք կա, արդյո՞ք արժի հոդվածում ներառել բոլոր նախադասությունները, որոնցում հանդիպում է տվյալ բառը։ Ես հասկանում եմ, որ ուզում եք Ձեր խմբագրած գրքերը տեսանելի դարձնել համացանցում, բայց գուցե դրա համար այլ տարբերակներ լինեն։ Ի՞նչ կստացվի, եթե որոշենք բոլոր բառերը պարունակող բոլոր նախադասությունները ներառել հոդվածներում։--Voskanyan (քննարկում) 09:56, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Եթե ուշադրություն դարձնեք, ապա պարզ կլինի, որ այդ մեջբերումներն ինչ-որ առումով էական են, այսինքն այնպես չէ, որ այդ անվանումը հանդիպել է և դարձրել եմ քաղվածքի նյութ: Օրինակներ` ru:Борец, en:Hummingbirds Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 10:20, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել