Վիքիքաղվածք:Վիքիքաղվածքի մասին

Վիքիքաղվածքը ազատ քաղվածքների հավաքածու է, որը գրվում է ընթերցողների միասնական ջանքերի շնորհիվ։
Կայքը Վիքի է, և դա նշանակում է, որ որևէ անձ, ինչպես դուք, կարող եք հենց հիմա որևէ գրվածք խմբագրել՝ էջի վերևի «խմբագրել» կոճակի վրա սեղմելով։ Վիքիմեդիա հիմնադրամի Վիքիքաղվածք նախագիծը սկսել է 2003-ի հունիսի 27-ին, իսկ հայերեն Վիքիքաղվածքը սկսվել է 2004-ի երկրորդ կեսին։ Հայերեն Վիքիքաղվածքի առաջին հոդվածը «Վիլյամ Սարոյան» հոդվածն է, որն ստեղծվել է նախագծի ստեղծումից երեք տարի անց՝ 2007 թվականի հունիսի 30-ին։ Նույն օրում է ստեղծվել «Գարեգին Նժդեհ» հոդվածն, ապա նախագիծը ևս մոտ կես տարի մնացել է առանց ներդրումների, երբ 2007 թվի դեկտեմբերի 24-ին ստեղծվել է «Ավետիք Իսահակյան» հոդվածը։ Այժմ հայերեն Վիքիքաղվածքն ունի 2234 հոդված։
Հայերեն Վիքիքաղվածքը 2015 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ համարվում է Անդրկովկասի առաջատար Վիքիքաղվածքը: Ադրբեջաներեն նախագիծը ունի 311 հոդվածային էջ, վրացերենը՝ 163:
Ամեն օր աշխարհի բոլոր կողմերից մասնակցիները կարող են ներդրում ունենալ կայքի մեջ։ Կայքի ամբողջ բովանդակությունը (բացի որոշ արդար օգտագործման նպատակներով բեռնված պատկերներից) Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 և ԳՆՈՒ ազատ փաստաթղթագրման թույլատրագրերի ներքո է հրապարակվում։ Ներդրումները ներդրողների սեփականությունն է մնում, իսկ կոպիլեֆտ թույլատրագրի ներքո մնում է ազատ տարածման և պատճենման ենթակա, աղբյուրը նշելու պայմանով։ Տե՛ս Հեղինակային իրավունքներ հավելյալ տեղեկությունների համար։
| Հայերեն Վիքիքաղվածքը տվյալ պահին՝ |
|---|
| Աշխատում է ՄեդիաՎիքիի թիվ 1.46.0-wmf.2 (e49d3f6) ծրագրով։ |
| Հոդվածների ընդհանուր թիվը՝ 2234: |
| Էջերի ընդհանուր թիվը՝ 9072։ |
| Խմբագրումների ընդհանուր թիվը՝ 178 426։ |
| Ներբեռնված ֆայլերի թիվը՝ 99։ |
| Գրանցված մասնակիցների թիվը՝ 6171, ներառյալ` 1 ադմինիստրատոր։ |
| Տեղեկույթը ճշգրիտ է ՝ 21:52, Նոյեմբեր 18, 2025 դրությամբ. Արդիականացնել |
Ուշադրություն՝ Վիքիքաղվածքը պարունակում է բովանդակություն, որը կարող է որոշ մասնակիցների կողմից որպես վիրավորական, գռեհիկ կամ պիղծ դիտվել։ Տե՛ս բովանդակության բացասում հավելյալ տեղեկության համար։
Շրջել Վիքիքաղվածքում
[խմբագրել]- Վերջին փոփոխությունները, տեսեք այժմ ինչ հոդվածների վրա է աշխատվում։
- Պատահական էջ
- Նոր էջերը
Վիճակագրական տվյալներ
[խմբագրել]- Վիքիքաղվածք:Վիճակագրություն
- Հայերեն Վիքիքաղվածքի աճի վիճակագրության տրամագրերը (անգլերեն)
- Հայերեն Վիքիքաղվածքի աճի վիճակագրության աղյուսակը (անգլերեն)
Քույր նախագծեր
[խմբագրել]- Վիքիպեդիա - հայերեն ազատ հանրագիտարան
- Վիքիբառարան - հայերեն ազատ բառարան
- Վիքիդարան - հայերեն ազատ հրատարակված գրվածքների հավաքածու
- Վիքիգրքեր - հայերեն ազատ ուղեցույցների և բաղադրատոմսերի հավաքածու
- Վիքիցեղեր - կենդանի ցեղերի բազմալեզու տեղեկատվական ազատ հավաքածու
- Վիքիպահեստ - պատկերների և այլ նիշքերի ազատ հավաքածու
