Վիքիքաղվածք:Վիքիքաղվածքի մասին

Վիքիքաղվածք-ից
Հայերեն Վիքիքաղվածքի հոդվածների աճը ժամանակի ընթացքում

Վիքիքաղվածքը ազատ քաղվածքների հավաքածու է, որը գրվում է ընթերցողների միասնական ջանքերի շնորհիվ։

Կայքը Վիքի է, և դա նշանակում է, որ որևէ անձ, ինչպես դուք, կարող եք հենց հիմա որևէ գրվածք խմբագրել՝ էջի վերևի «խմբագրել» կոճակի վրա սեղմելով։ Վիքիմեդիա հիմնադրամի Վիքիքաղվածք նախագիծը սկսել է 2003-ի հունիսի 27-ին, իսկ հայերեն Վիքիքաղվածքը սկսվել է 2004-ի երկրորդ կեսին։ Հայերեն Վիքիքաղվածքի առաջին հոդվածը «Վիլյամ Սարոյան» ‎հոդվածն է, որն ստեղծվել է նախագծի ստեղծումից երեք տարի անց՝ 2007 թվականի հունիսի 30-ին։ Նույն օրում է ստեղծվել «Գարեգին Նժդեհ» հոդվածն, ապա նախագիծը ևս մոտ կես տարի մնացել է առանց ներդրումների, երբ 2007 թվի դեկտեմբերի 24-ին ստեղծվել է «Ավետիք Իսահակյան» հոդվածը։ Այժմ հայերեն Վիքիքաղվածքն ունի 2200 հոդված։

Հայերեն Վիքիքաղվածքը 2015 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ համարվում է Անդրկովկասի առաջատար Վիքիքաղվածքը: Ադրբեջաներեն նախագիծը ունի 311 հոդվածային էջ, վրացերենը՝ 163:

Ամեն օր աշխարհի բոլոր կողմերից մասնակցիները կարող են ներդրում ունենալ կայքի մեջ։ Կայքի ամբողջ բովանդակությունը (բացի որոշ արդար օգտագործման նպատակներով բեռնված պատկերներից) Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման 3.0 և ԳՆՈՒ ազատ փաստաթղթագրման թույլատրագրերի ներքո է հրապարակվում։ Ներդրումները ներդրողների սեփականությունն է մնում, իսկ կոպիլեֆտ թույլատրագրի ներքո մնում է ազատ տարածման և պատճենման ենթակա, աղբյուրը նշելու պայմանով։ Տե՛ս Հեղինակային իրավունքներ հավելյալ տեղեկությունների համար։

Հայերեն Վիքիքաղվածքը տվյալ պահին՝
Աշխատում է ՄեդիաՎիքիի թիվ 1.42.0-wmf.22 (bd76262) ծրագրով։
Հոդվածների ընդհանուր թիվը՝ 2200:
Էջերի ընդհանուր թիվը՝ 9026։
Խմբագրումների ընդհանուր թիվը՝ 177 807։
Ներբեռնված ֆայլերի թիվը՝ 99։
Գրանցված մասնակիցների թիվը՝ 5746,
ներառյալ` 1 ադմինիստրատոր։
Տեղեկույթը ճշգրիտ է ՝ 08:35, Մարտ 19, 2024 դրությամբ.
Արդիականացնել

Ուշադրություն՝ Վիքիքաղվածքը պարունակում է բովանդակություն, որը կարող է որոշ մասնակիցների կողմից որպես վիրավորական, գռեհիկ կամ պիղծ դիտվել։ Տե՛ս բովանդակության բացասում հավելյալ տեղեկության համար։



Շրջել Վիքիքաղվածքում[խմբագրել]

Վիճակագրական տվյալներ[խմբագրել]

Քույր նախագծեր[խմբագրել]

  • Վիքիպեդիա - հայերեն ազատ հանրագիտարան
  • Վիքիբառարան - հայերեն ազատ բառարան
  • Վիքիդարան - հայերեն ազատ հրատարակված գրվածքների հավաքածու
  • Վիքիգրքեր - հայերեն ազատ ուղեցույցների և բաղադրատոմսերի հավաքածու
  • Վիքիցեղեր - կենդանի ցեղերի բազմալեզու տեղեկատվական ազատ հավաքածու
  • Վիքիպահեստ - պատկերների և այլ նիշքերի ազատ հավաքածու
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիքիքաղվածք հոդվածը նաև Վիքիպեդիայում: