Jump to content

Մայր Թերեզա

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Մայր Թերեզա Կալկաթացիից)
Մայր Թերեզան (1986)

Մայր Թերեզա (անգլ.՝ Mother Teresa, բուն անունով՝ Ագնես Գոնջա Բոյաջիու (ալբաներեն՝ Agnes Gonxha Bojaxhiu), օգոստոսի 26, 1910 — սեպտեմբերի 5, 1997), ծագումով ալբանացի, Հնդկաստանի քաղաքացիությամբ կաթոլիկ կույս, 1979 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակակիր։

Քաղվածքներ

[խմբագրել]

Աղբյուրով

[խմբագրել]
  • Եթե դատես մարդկանց, ժամանակ չես ունենա նրանց սիրելու[1]։
  • Միայնությունը և այն զգացումը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակն է[2]։
  • Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն և սիրեք ձեր ընտանիքը[3]։
  • Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք[3]։
  • Հեշտ է սիրել հեռավորներին, սակայն այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին[3]։
  • Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում[3]։
  • Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է համբերել և ներել սովորել[3]։
  • Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ[3]։
  • Ամենակարևոր սպեղանին սերն ու հոգատարությունն է[3]։
  • Բացարձակապես պարտադիր չէ մեծ գործեր անել. կարելի է անել փոքր գործեր, բայց մեծ սիրով[3]։
  • Եթե հիասթափվել եք մեկից, մի պատժեք մյուսներին։ Մարդիկ տարբեր են։ Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը[3]։
  • Ողջույնի ու քաջալերանքի խոսքերը կարող են հակիրճ լինեն, բայց դրանց արձագանքն անսահման է[3]։
  • Այն ամենը, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք[3]։
  • Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ինքներդ գտնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ նույնը կնկատեք շրջապատող աշխարհում[3]։
  • Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի հաղթահարելով դրանք՝ ամրապնդվենք, ոչ թե հուսահատվենք[3]։
  • Տարածեք սերն ամենուր, որտեղ էլ գտնվեք, առաջին հերթին՝ սեփական տանը[3]։
  • Ես երբեք չեմ միանա ընդդեմ պատերազմի շարժմանը։ Կանչեք ինձ, երբ ի հայտ կգա շարժում հանուն խաղաղության[3]։
  • Մեծագույն աղքատությունը սրտի և հոգու աղքատությունն է[3]։
  • Եթե որևէ աղքատ մահանում է սովից, դա ոչ թե նրանից է, որ Աստված հոգ չի տանում նրա մասին, այլ նրանից, որ ո՛չ ես, ո՛չ էլ դու չցանկացանք այդ մարդուն տալ այն, ինչի կարիքը նա ուներ[4]։

Անաղբյուր

[խմբագրել]
  • Երջանկությունը վարակիչ է։ Հետևաբար, որտեղ էլ լինես, աշխատիր հորդեցնել քո երջանկությունը։
  • Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց։
  • Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք։
  • Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ։ Միևնույնն է՝ հասեք հաջողության։
  • Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ։
  • Այն, ինչ կառուցել եք տարիներով, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել։
  • Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ։
  • Բարիքը, որ արարել եք այսօր, վաղը մարդիկ մոռացության կմատնեն, միևնույնն է՝ բարիք արարեք։
  • Կիսեցեք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի։ Բայցևայնպես՝ շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը։
  • Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և մարդկանց միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. «Զանգակ-97» Հրատարակչություն. էջ 55. ISBN 978-99941-1-748-2.
  2. ↑ 15 իմաստուն արտահայտություններ, որոնք կարող էին արտասանել միայն կանայք
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Մայր Թերեզայի պատգամները. ամենակարեւոր սպեղանին սերն ու հոգատարությունն է։ 168.am (օգոստոսի 26, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 14, 2015 թ․։
  4. ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 411։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մայր Թերեզա հոդվածը նաև Վիքիպեդիայում: